Բերման ենթարկվածներին բռունցքով հարվածել են, թքել նրանց վրա, վնասվածքներ հասցրել

Արթուր Հայրապետյան Մայիս 14, 2022

Բերման ենթարկվածներին բռունցքով հարվածել են, թքել նրանց վրա, վնասվածքներ հասցրել. Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցը 

«Իմ գլխավորած Հայաստանի Հելսինկյան կոմիտեն 90-ական թվականներից իրականացնում է խաղաղ հավաքների դիտարկում, 2008 թվականից սկսած, հատկապես այս լարված օրերին մեր դիտորդներով ամենօրյա մշտադիտարկում ենք իրականացնում: Մի միջանկյալ զեկույց մենք հրապարակել էինք շուրջ 10 օր առաջ»,-ասուլիսում նշեց «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը՝ ներկայացնելով խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկման հրատապ զեկույցը: Նա ասաց, որ հրատապ զեկույցի հրապարակումը պայմանավորված է Ավետիք Չալաբյանի ձերբակալությամբ : «Առաջին հայացքից թվում է, թե մշտադիտարկումը կապ չունի ձերբակալության հետ, բայց երբ ներկայացնեմ, թե ինչպիսին են միջազգային նորմերը՝ խաղաղ հավաքների, կհասկանաք, թե ինչու ուզեցինք այսօր հրապարակել զեկույցը եւ չսպասել մինչեւ երկուշաբթի»,-ասաց նա:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/05/14/1267810/

 

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել