Բնակիչները, այլ ելք չունենալով՝ դատարկում են իրենց տները, խոշոր եղջերավոր անասունները «ջրի գնով ծախում»

Արթուր Հայրապետյան Հունվար 03, 2021

Գիշերը Շուռնուխում հարաբերական հանգիստ է եղել։

Այս մասին Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց վարչական շրջանի ղեկավար Հակոբ Արշակյանը։ «Հանգիստը որն է, այսինքն, սաղ գիշեր ստեղ են եղել, հենա իրանց դրոշը բարձրացրել են, սելֆի են անում»,-ասաց նա։

 

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 2-ին ադրբեջանցիները հասել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի իբր իրենց հատվածը ու ժամանակ են տվել մինչեւ հունվարի 5-ը ազատել այդտեղ գտնվող տները։

 

Բնակիչները, այլ ելք չունենալով՝ դատարկում են իրենց տները, խոշոր եղջերավոր անասունները «ջրի գնով ծախում»։ «Մի 16-17 գլուխ խոշոր եղջերավոր 1 մլն 120 հազարով ծախեցի եզդիներին, բա ինչ անեմ, հո գրպանում դնելու բան չի, որ դնեմ՝ պահեմ»,–ասաց Ռազմիկը, որը Կապանից է հասել Շուռնուխ՝ օգնելու եղբոր տան կահ-կարասին տեղափոխելու։

 

«Ափսոս չեմ կարա հայհոյեմ, նուրբ ասեմ՝ ոտերս կուտեն, եթե գյուղացիներին մի բան անեն։ Սաղս թուր-թվանքը ձեռներիս կանգնած ենք, մի երեսուն հոգի են իրենք»,–ասաց վարչական շրջանի ղեկավարը։ Երեւան–Կապան միջպետական ճանապարհի Շուռնուխով անցնող հատվածն այս պահին բաց է եւ երթեւեկն անխափան ընթանում է։

 

Նշենք նաեւ, որ երեկ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը դիմել էր սյունեցիներին՝ նշելով, որ սադրանքների չտրվեն, քանի որ վիճելի տարածքը վերահսկվում է ռուս խաղաղապահների եւ հայ սահմանապահների կողմից։

 

Ըստ պատմաբան, «Սյունյաց երկիր» պարբերաթերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի, Շուռնուխ գյուղը հայկական է եղել։ Բաղք-Քաշունիք գավառի հնամենի Շոռնոխո գյուղն ադրբեջանցիներով բնակեցվել է 1930-ականներին: Մինչ այդ ու երբեք այդտեղ թուրք չի բնակվել: Թե երբ է Շուռնուխը (Շոռնոխո, Շոռնուխ, Շոռնուխա եւ այլն) հայաթափվել, մատենագիրները չեն հիշում: Պատմաբանի խոսքով, սակայն, մատենագիրները հիշում են, որ 19-րդ դարավերջին արդեն այնտեղ ոչ ոք չէր բնակվում, բայց կար հայոց հրաշալի մի եկեղեցի՝ կիսաքանդ վիճակում: «Շոռնոխո ավերակ գյուղը 1930-ականներին ադրբեջանցիներով բնակեցվելուց հետո գյուղի եկեղեցու հետքերը մեկընդմիշտ վերացվեցին։ Հիմա գյուղի կենտրոնի փոքր բլրակի վրա կանգնեցված է երկաթե մի խաչ, որի լուսավորված վիճակը գիշերային խավարի մեջ երեւում է Բաղք-Քաշունիքի տարբեր կողմերից»,-նշում է պատմաբանը։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024