Բոլորդ ձեր գրպանի, աթոռի, մեծ ու փոքր աշխատավարձի կռիվն եք տալիս' վերից վար. եթե ամոթ ունենայիք, նոյեմբերի տասին արդեն քուրձ ու մոխրով պիտի պատվեիք

Արթուր Հայրապետյան Մայիս 09, 2021

Ամբիցիաների ու բոլորից քաջ տղա երեւալու իր անկատար զառանցանքների, կարճ ոտքերն ունեցած վերմակից երկար, շա՜տ երկար մեկնելու դիմաց ու, ի դժբախտություն մեզ բոլորիս, հազարավոր երիտասարդ կյանքի զոհաբերման գնով Շուշի նվիրած մարդն եկել էսօր ճառ է կարդում, մերձավորներն էլ լսում են ցնորված առաջնորդին ու հրճվում։ Բոլորդ ձեր գրպանի, աթոռի, մեծ ու փոքր աշխատավարձի կռիվն եք տալիս' վերից վար. եթե ամոթ ունենայիք, նոյեմբերի տասին արդեն քուրձ ու մոխրով պիտի պատվեիք ու ծակը մտնեիք, մարդկանց, մասնավորապես, որդեկորույս ծնողների աչքին չերեւայիք։ Բայց դուք ցինիկ եք, մաշկապաշտ, տգետ ու աննամուս։

Սա էլի հաղթական օր է, որովհետև այդ հաղթանակը կատարված փաստ է, բայց ոչ' հաղթանակը պղծածների ու նրանց հարյուր ձեռքով պաշտպանողների համար։ Մենք էլի ոտքի կկանգնենք, բայց էդ "մենք"-ի հետ դուք կապ չունեք. դուք ընտրեցիք/ապացուցեցիք ձեր կապ չունենալը։

Արմինե Բոյաջյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024