Բոլորը պետք է իմանան ազգադավերի անտարբերության մասին

Արթուր Հայրապետյան Մարտ 31, 2021

Քայլականները իրենց սենյակներում պահ մտած հարցազրույցներ է, որ տալիս են։ Այսօր, ինչպես զոհված զինծառայողների ընտանիքներն են պնդում, ոչ թե զոհված, այլ` սպանված զինվորների ծնողները ԱԺ-ում էին։ Քայլականներից մեկը իր գլուխը սենյակից դուրս չհանեց, որ տեսնի, ինչ է կատարվում ԱԺ միջանցքներում։ Ինչ իրենց շեֆը, այն էլ իրենց պատասխանատվության զգացումից զուրկ քայլական երեսփոխանները։ Ու դրանք վաղը հույս ունեն, որ ընտրություններում հաղթելու ե՞ն..

Բոլորը պետք է իմանան ազգադավերի անտարբերության մասին։ Ազգակործան պատուհասը վեց խոշտանգված տղաների ծնողներին, որ հանդիպել է, ու ծնողները պնդել են, որ իրենց որդիները ողջ են, թաքնված, օգնականին հարցրել է զարմացած` հնարավոր է՞, որ ողջ լինեն երեխաները։ Ու փափուկ բարձ է դրել ծնողների գլխի տակ ու ճանապարհել։ Հետո պատերազմից հիսուն օր անց, տղաներին խոշտանգված են գտել։ Դիահերձումից հետո, տղաների ստամոքսից կաղին ու խոտ են գտել։ Ո՞վ է մեղավորը, այն դեպքում, որ դրա մասին իրեն հռչակած գերագույն գլխավորը, իսկ իրականում` գերագույն ազգակործանը բոլորին մեղադրում է ձախողած պատերազմի, եւ այդքան զոհերի համար, բացի իրենից։ Երեք տարի երկիրը, բոլոր պետական համակարգերում տանուլ տված կապիտուլացիա ստորագրած ստահակը, թաքուն տեղից-տեղ է գնում, ու շարունակում հոխորտալ։ Զոհված տղաների ծնողների մեջ էր նաեւ գյումրեցի զինվորի մայրը, որի որդին ոչ անհայտ զինվորների, ոչ էլ գերիների մեջ է։ Կինը չգիտի, որտեղ է որդին, բայց հույս ունի, որ որդին ողջ է։ Լսում ես այդ ծնողներին ու սարսռում, լավ ձեր մեջ մի մարդ չկա՞, որ այս կարեւոր հարցերով զբաղվի, ոչ թե ԱԺ-ում, ձեր սենյակներում թառած, պետական միջոցներով սնվող, ապիկար ձեր քաղաքականությամբ, որ հնարավորինս փորձում եք անդրադառնալ անհեթեթ հարցերի, բայց ոչ երբեք կարեւոր։ Ասֆալտ փռեք։ Ու շարունակեք դագդիգագան ստերով երկարացնել ձեր քաղաքական կյանքը։ Ողջամիտ մարդիկ մեր երկրում շատ կան, հույսներդ չդնեք, ձեր պետական ռեսուրսի վրա` չեք հաջողելու։ Պատասխան եք տալու զոհված, անհետ կորած, գերի ընկած ծնողներին...

Վեց ամիս ուզեցիք, ձեր ճանապարհային քարտեզը իրականացնելու համար, ինչ եղավ.. հինգ ամիս անց որոշեցիք նույն խմբով գնալ ընտրությա՞ն, ու շարունակել թրքահաճո հայտարարությամբ հանդես գալ։ Ոչ օրակարգ ունեք, ոչ էլ նպատակ, չէ` նպատակ ունենք, երկիրը հիմնահատակ կործանելու, եւ թշնամու շահերը սպասարկելու...

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024