ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն ասել է. «Եթե վախենալու բան չունեն, որ իրենց իմիջմեյքերների միֆերը կարող են մի քանի րոպեում փլվել, ապա պիտի գան բանավեճի»:
«ՉԻ». Իհարկե, նախկին ղեկավարները չեն գնա Նիկոլի հետ բանավեճի: Ո՞վ կհամարձակվի Փաշինյանի հետ բանավիճել: Ահավոր վախենում են: Կդնի, իմիջմեյքերլամիշ կանի:
Չկա, հլը աշխարհի վրա չի ծնվել էն մարդը, որը կկարողանա բանավիճել Նիկոլի հետ: Որ ուզում եք իմանալ, Ալիևն ու Էրդողանն էլ են վախենում Նիկոլի հետ բանավիճելուց: Գիտե՞ք, ինչի. բա որովհետև Նիկոլը բանավեճում նաղդ կապացուցի, որ Հայաստանը պատերազմում հաղթել է, Ալիևը կապիտուլյանտ է, Էրդողանն էլ կոռումպացված թալանչի է, Թուրքիայում թաթար-մոնղոլական ավազակապետության հիմնադիրը: Դրա համար էլ էս տարածաշրջանում սաղ Նիկոլից սարսափած են:
ՉԻ