«Բոլորդ շատ լավ տեղյակ եք եղել, որովհետեւ դիերի հետ կապված խնդրից դեռ դեկտեմբերից եմ խոսել»․ Սոֆյա Հովսեփյանը՝ «Իմ քայլին»

Արթուր Հայրապետյան Հունիս 03, 2021

«Բոլորդ շատ լավ տեղյակ եք եղել, որովհետեւ դիերի հետ կապված խնդրից դեռ դեկտեմբերից եմ խոսել»․ Սոֆյա Հովսեփյանը՝ «Իմ քայլին»

 

«Ուզում եմ հասկանալ՝ ԱԺ պատգամավորներն ապրում են ՀՀ-ում, թե մեկ այլ երկրում եւ իրականությունից կտրված են։ Իշխող խմբակցության որեւէ պատգամավորի կողմից չտեսանք որեւէ դատապարտող կամ որեւէ վերաբերմունք՝ տեղի ունեցածի հանդեպ։ Ընդ որում, բոլորդ շատ լավ տեղյակ եք եղել, որովհետեւ դիերի հետ կապված խնդրից դեռ դեկտեմբերից եմ խոսել, եւ այն քննարկման լուրջ թեմա է եղել»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով պատերազմում զոհված հայորդիների մասունքների ոչ պատշաճ պահման փաստին։

 

«Պետությանն ու ժողովրդին ահռելի ապտակ է հասցվել, եւ որեւէ մեկդ վերաբերմունք ցույց չեք տալիս։ Ձեր համար նորմա՞լ են առողջապահության նախարարի պաշտոնակատարի՝ օրեր շարունակ հերքումները, բացատրությունները․․․նորմա՞լ է, որ հերթական անգամ երեկ առավոտ ադրբեջանցի զինվորները ստորացուցիչ (Տիկին Մակունց, այն անգամ նեղվեցիք այդ բառից) վերաբերմունք են ցուցաբերել։ Այս երկրո՞ւմ ենք ապրում, թե ոչ։ Տե՞ր ենք, թե եկել՝ պաշտոններ ենք զբաղեցնում։ Խնդրում եմ՝ այս արտահերթի ժամանակ վեր կացեք ու վերաբերմունք արտահայտեք ձեր նախարարի հանդեպ։ Սպասում եմ։ Ոչ միայն ես եմ սպասում, այլեւ ողջ ազգաբնակչությունը»,-դիմելով իշխանական խմբակցությանը՝ ասաց Սոֆյա Հովսեփյանը։

 

Լուիզա Սուքիասյան 

Կիսվել