Բրուսելյան հանդիպումից առաջ անգամ «կպչուն» մտքեր չկան

Արթուր Հայրապետյան Ապրիլ 04, 2022

Բրուսելյան հանդիպումից առաջ անգամ «կպչուն» մտքեր չկան։ 

Քաղաքական դաշտը այժմ լծված է իրար փչացնելու գործընթացով։ Բայց սարսափելին առջեւում է, ոչ մի խոսք։ Ազգակործան պատուհասը Արցախից ձեռքերը քաշել է։ Այն հանձնելով թշանամու տիրապետության տակ, որպես թշնամու կողմն անցած տարածք, որը տարիներ շարունակ երազում էր թշնամին իրագործելու։ Այժմ թափով անցնում է Հայաստանը ամբողջական ոչնչացնելու գործընթացին։ Այն, որ Արցախը բանակցությունների գործընթացից դուրս էր մնացել, ու այսօր արդեն նույն ճանապարհով Արցախի ճակատագրին է արժանանում Հայաստանը, ոչ ավել, ոչ պակաս ներքին տականքի ձեռքի գործն է։ Սցենարը շատ պարզ է։ Մինչեւ ամբողջապես չոչնչացնի երկիրը, չի գնա։ Թշնամու շահը սպասարկող թաթը այժմ ինչի ասես, որ չի դիմելու։ Կեղծ օրակարգեր։ Սուտ խոստումներ։ Ինչպես որ հարկն է։ «Լեդին» ամենօրյա ռեժիմով թարմ է պահում զոհված տղաների ծնողների թեման։ Խնջույքը հենց այնպես չէր կազմակերպել։ Թեմաները առավել եւս։ Ոչ ոքի չի հետաքրքրում, բացի էն առողջ բջիջների, թե ինչ է լինելու բրյուսելյան հանդիպումը։ 

Կլինեն կեղծ հավաքներ, որ հավաքի կազմակերպիչները հետո ասեն, դե մենք ամեն ինչ փորձեցինք կանխել` չստացվեց։ Իսկ թե վերջում, երբ ամեն ինչ կորած կլինի, ավերակների վրա կգա իշխելու, որը իրենց կախված չի լինի մեր ճակատագիրը։ Եվ այսպես հեշտորեն տարիների մեր ձեռքբերումները հանձնել ենք մի արկածախնդիր ազգադավի, որը «քեշով» ծախեց մեր երկիրն ու մեր պետականությունը, մեր տղաների կյանքը թաղեց` տղաների թափած արյունը ուրացանք։ 

Աղետ է, որ կախված է դեռ Հայաստանի դառը ճակատագրի գլխին, ու ոչ մի կերպ չենք ազատվում չարիքից, ու ջանք էլ չենք գործադրում ազատվելու համար։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024