Ծեծող բրիգադը պետք է լինի մի հանձնաժողովում

Արթուր Հայրապետյան Օգոստոս 31, 2021

ՔՊ խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի քաղաքացիներ, ութերորդ գումարման Ազգային ժողովում ընգրկված կլինեմ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում»։

 

«ՉԻ». Շատ ճիշտ որոշում է: Վերջապես իշխանությունը սկսեց խելամիտ օգտագործել իր կադրային ներուժը: Բայց բավարար չէ, միայն Վահագնը քիչ է:

 

Ընդհանրապես ճիշտ կլիներ այդ հանձնաժողովի իշխանական կազմը լրացնել հետևյալ պատգամավորներով. Վահագնին արդեն նշեցինք, հետո՝ քավոր Ղալումյան, Նորատուսցի Նարեկ, Մաթևոս Ասատրյան, Հայկ Սարգսյան, Վաղարշակ Հակոբյան ու պատահմամբ կրթության հանձնաժողովում հայտնված Սիսակ Գաբրիելյան:

 

Հզոր կազմ կլիներ. պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովում հենց այսպիսի հզոր տղաներ են անհրաժեշտ, որ պատեհ պահի հետ մղեն ընդդիմության հարձակումը և անցնեն հակագրոհի:

 

Եթե հանձնաժողովի իշխանական կազմը այս մարդկանցով համալրվեր, ապա նրանք դաստիարակչական ծեծի միջոցով կստիպեին ընդդիմադիրներին գրել, որ անցած տարի Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայի է ենթարկել թշնամուն ու մեծ հաղթանակ կերտել:

 

ՉԻ

Կիսվել