Քիչ առաջ լսում էի Ներքին Սուսի համայնքապետին. Ներքին Սուսից տարհանվել է 7 գերեզման, այդ թվում` տարհանվել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակցի գերեզմանը։
Ներքին Սուսը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաեւ Աղավնոն եւ Բերձորը, իսկ Ներքին Սուսի բնակիչները, ինչպես նաեւ Աղավնոյի, եւ Բերձորի բնակիչների տան հարցը չի լուծվել։
Ներքին տականքը ափալ-թափալ բնակիչներին իրենց տներից ազատելու հրաման տվեց, իսկ արդեն քանի օր է այդ մարդկանց բնակության վայրի, ապրելու, տան հարցերը չեն լուծել։ Փոխարենը` քրեական պատասխանատվության են ենթարկելու այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց տները չեն թողել թշնամուն, այլ վառել են, մինչեւ իրենց բնակության վայրը լքելը։
Սա ողբերգություն էլ չի, որ կատարվում է մեր բոլորի աչքի առաջ, սա ցեղասպանություն է, որ տեղի է ունենում թշնամու եւ ներքին թշնամու ձեռամբ։ Իսկ մենք շարունակաբար դինջ նստած, անտարբեր սպասում ենք մեզ խոստացված` մեր վաղվա «խաղաղ ապագային»։
Ցեղասպանության անտարբեր վկաներս.