Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը կիսաեզրափակչում 5։0 հաշվով հաղթեց Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող ադրբեջանցի Ադբուլաևին ու դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։
Այսպիսով, 12 տարի անց Հայաստանը եզրափակիչի մասնակից ունի աշխարհի առաջնությունում։
Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա և եզրափակիչի համար կպայքարի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը