Դեպի Իրան և Վրաստան ճանապարհները անցնում են Ադրբեջանի հսկողության տակ

Աննա Անտոնյան Մայիս 22, 2021

Մի թեթև անալիզի արդյունքում ինձ համար հասկանալի դարձավ, որ սրանք  էս փաստաթղթի բազարը հատուկ են խուրդում՝ փայլուն իմանալով հետևանքներ, թե ինչի տակ են իրենք մտնում։ Ու ասեմ, որ դրա ստորագրմամբ ստահակը մի 1000 տարի հաստատ կկրի «դավաճան-կապիտուլյանտ» կոչումը։

Ոնց քցում-բռնում եմ, փաստաթղթով հստակ դեմարկացիա անելու ու ադրբեջանի պետական սահմանը ճանաչելու պարագայում, խորը և համապարփակ կերպով կամավոր խաչ ենք քաշում Արցախի վրա և, ոնց որ գարշանքի Բաքվի բարեկամն էր ասում՝ Արցախի հարցը լուծված են համարում՝ ադրբեջանի կազմում։ Ավելի գրական ու մատչելի ասեմ՝ բոլոր վիճելի տարածքների հարցերը համարվում են լուծված։ 

Մի առանցքային դրվագ ևս․ դավաճանի կողմից ՀՀ վիճարկելի տարածքների շուրջ սարքած բազարը (խոսքը՝ Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզերի համայնքների թեմայի մասին է), հարմար առիթի դեպքում թուրք-ադրբեջանական անմիջական միության ուղղակի հնարավորություն է ընձեռում։ Սրանց գումարած նաև երկու կլյուչեվոյ ճանապարհներում առաջացող ռիսկերը՝ դեպի Վրաստան և Իրան, որոնք դառնում են ադրբեջանցիների կողմից անմիջական վերահսկվող։ 

Ի՞նչ ա ստացվում, կապիտուլյանտը վեց ամիս ժամանակ խնդրեց, որ ամբողջապես ՀՀ վերջնական կապիտուլյացիան իրականցնի ու Հայաստանը բանտիկով փաթաթած ընծայի Մեծ Թուրանին։ 

Վերջում ուղղակի հիշեցում՝ եթե ընտրությունները տեղի ունենան, նա ով կվերցնի ու ծրարում կդնի ՔՊ-ի թերթիկը նա հակահայ է ու վիժվածքից ոչ պակաս դավաճան։ 
 

Կիսվել