Չարիքը կախ ենք տվել մեր գլխին ու սպասում ենք հրաշքների

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 11, 2021

Ու մենք ամեն օր մի նոր թեմայի շուրջ շարունակ պտտվում ենք, իսկ կարեւորը մնում է հետեւում։ Ու քանի որ մեզ շատ լավ ճանաչում է ազգակործանը, հրաշալի կերպով կարողանում է մանեւրել։ 

Շատ հաճախ մենք աչք ենք փակում, չտեսնելու ենք տալիս շատ բան... ինչպես Դոստոևսկին կասեր՝ մանրուքն է գլխավորը: Ահա այդ մանրուքն էլ միշտ կործանում է ամեն ինչ: Շատ հաճախ ազգերին շեղելու համար, հակառակորդ համարվող պետությունների նախագահները ներքին պայմանավորվածություն են ունենում, արհեստական լարվածություն ստեղածել, որպեսզի հասարակությանը շեղեն տվյալ պետությունների մեջ հասունացող ներքին կարևորագույն խնդիրներից: Դա ինչ-որ տեղ աշխատեց, մոռացանք շատ ու շատ բաներ ու հիմա տեղներիցս իրար չենք գալիս... Լարվածությունից հետո ի հարտ է գալիս պատվերով միտինգները... (կամ պատվերը կամ աշունը ուշանում է քիչ մը)

Բայց էս ոչուփուչ, դատարկ, ուռուգլուխներին, ինչպես է հաջողվում մարդկանց շեղել... զարմանում եմ, այլևս չզարմանալու պայմանով, ինչպես երևում է ամեն օր մի բան սպունգի նման տնգվում է, մեկի ճակատոսկրերին, մյուսի աչքերին, որտեղ դադարում են տեսնել և այդպես էլ կուրորեն շարունակում ենք ապրել, մինչդեռ նրանք, ովքեր հրաման արձակողներ են, հեռվում կանգնած ծիծաղում են, թե տեսեք, տեսեք ինչ ժողովուրդ ունենք, օրը մի թեմա կտանք ու թող ազգը հայոց քրքրվի... իսկ հիվանդ հասարակության համար միեւնույն է, թե թշանմին որտեղ է, քանի դեռ բանը չի հասել իր բոստանը։ Այստեղ են ասել՝ քրքրվեք դուք, որ ժողովրդին դրել եք մառանը, փակել, որ տանիք չբարձրանա, արևի երես չտեսնի... Ու այսքանից հետո դեռ փորձում ենք ինչ-որ բան փոխել...

Լավը չենք, լավը լինեինք գետինը կմտնեինք, որ մի անատամ ճիվաղ, թշնամու հետ, ինչպես ուզում, այնպես գործում է, իսկ մենք գոնե հիմա, հիմա երազեինք.. երազելու հատկությունն էլ մեռավ` իրավունքի պայքարի համար` հեռու, որովհետեւ ցավը անձնապես չի փաթաթվել մեր վզին, դիմացինի հերն էլ շուն դառնա։ 

Հիմա անդարդ նստել ու սպասում ենք գունագեղ տոնախմբությանը։ Երանի մեզ.. աշխարհից հետո նեղանում ենք, թե մեզ բանատեղ չեն դնում մեր նեղության պահերին։ Իսկ մենք մեր նեղության պահերին, ի՞նչ ենք անում։ Մենք մեր աղետալի օրերին անգամ իրար հետ չենք։ Թշնամին մեր գրավյալ տարածքներում թունել է փորում, այլընտրանքային ճանապարհ գցում, աշխարհին ցույց է տալիս, որ իր պապական հողերը առել է մեր ձեռքից ու շենացնում է, մենք, մենք ի՞նչ ենք անում։ Չարիքը կախ ենք տվել մեր գլխին, ու սպասում ենք հրաշքների։ 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024