Չէ իմ մանկության գյուղից բան չի մնացել

Արթուր Հայրապետյան Հունվար 23, 2021

Իմ մանկության գյուղից ոչինչ չի մնացել ։

Հարևանների ջրի գնալը ,հաղբրի մոտ զրույցի բռնկվելը, հաջորդ օրվա մալը սարը հանողների խմբի քննարկումը։

Չէ իմ մանկության գյուղից բան չի մնացել։

Հրեն....

Տատուս սևացած թավաները ավազով շփած ու արևին շարած....

Մածունի վրա շաքարավազը ցանած ու մածնի սպիտակը տեղ֊տեղ շաքարից ոսկեգույն դարձած...

Թոնրի լավաշից հետո մի քանի բոքոնը թխել ու ճմուռի հոտը թոնրատունը վերցրել է, տատուս հին շրջազգեստից կարած գոգնոցն էլ ալյուրի մեջ թաթախված....

Մեծերը հավաքվել ու վար ու ցանքի ծրագրերն են գծում, հարևաններից ում են ասելու ,որ բեռնատարով խոտը գոմի դուռը հասցնի ։

Տատս նստած մտածում է ,թե հնձվորներին ինչ հաց է սարքելու ...

Գյուղի փոշոտ փողոցների վրա փնտրում ու չեմ գտնում բեխերն հպարտորեն ոլորող պապուս ոտնահետքերը ,որն յոթհարկանի ուշունց էր տալիս թոռներին ,թե համարձակվեին մալի հետևից ուշ գնային, կամ թե խնձորի ծառից ցոգոլ գողանային։

Իմ մանկության գյուղից բան չի մնացել ,,,,

Երևի գյուղը մնաց Իմ մանկության մեջ ...

ԱՐՄԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024