Չեմ կարող ապրել առանց ինձ, առանց ինձ ժպտացող մարդկանց, առանց ինձ ճանաչող աչքերի։ Չեմ կարող աչք փակել, ո՛չ լավի, ո՛չ վատի` շուրջս կատարվող անհանգիստ հոգու

Արթուր Հայրապետյան Ապրիլ 04, 2021

Ամենափոքր ոգևորության համար ավելի թանկ ենք վճարում, քան որևէ հանցագործության... ինչպես որ հանդուրժողականությունն ավելի շատ ցավեր է ծնում, քան անհանդուրժողականությունը: Որքան խոշոր են մեր քննարկած հարցերը, այնքան գլուխներս կորցնում ենք... ինքներս մեզ ենք վերագրում այդ հարցերի մեծ չափը... Չեմ կարող ապրել առանց ինձ, առանց ինձ ժպտացող մարդկանց, առանց ինձ ճանաչող աչքերի։ Չեմ կարող աչք փակել, ո՛չ լավի, ո՛չ վատի` շուրջս կատարվող անհանգիստ հոգու.. Մարտնչող տգետից անդին, համարձակ տգետն է փայլում։ Ձեռքից բռնող, էն անդունդի եզրից ցած գցող, բաց ձեռքի մեջ թքող, կարծիք չունեցող, ինքնավստահ հոգու մեջ անթափանց, միտքը ցանցառ, տմարդի, որի համար ոչ բարի խոսքը արժեք ունի, ոչ էլ հույս կա, որ դարձի կգա.. բայց մարդը մեղավոր չի։ Մեղավոր չի, որ ո՛չ աչք ունի, որ տեսնի, ո՛չ ականջ, որ լսի։ Ես չեմ համբուրում ո՛չ ձեռք, ո՛չ ճակատ, ո՛չ մազակալված, ոչ էլ շուշաթրաշ դեմք, ոչ էլ ծուռ բերան.. թուլացած չանա կամ կոտրված ոտք։ Ես ի՞նչ իմանամ, քանի-քանի մարդու առաջ, քանի-քանի գլուխ տվեց, գլուխ գովեց, քանի-քանի քայլեր արեց ժամանակին ու դեմք փոխեց ամեն քայլին.. ոչ էլ կարող եմ անտեղի գովել, որ փչացնեմ։

Արեւ եմ ուզում ու արեւի հետ մի քիչ ջերմություն։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024