Ճգնաժամի երեք պատճառները

Արթուր Հայրապետյան Հունիս 23, 2021

Քաղաքական ճգնաժամը Հայաստանում չի ավարտվել եւ չէր կարող ավարտվել՝ անկախ նրանից, թե ով կհաղթեր ընտրություններում: Պատճառները մի քանիսն են, որոնցից կառանձնացնեմ երեքը: 1/ Չի կարող քաղաքական կայունություն լինել մի պետությունում, որն ընդամենը կես տարի առաջ կորցրել է Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքի 70 տոկոսը, որը տվել է 3700 զոհ (պաշտոնական տվյալներով), որը չի կարողանում պաշտպանել իր սահմանները եւ այդ առումով հույսը դրել է այլ պետության բարեհաճության վրա: 2/ Չի կարող քաղաքական կայունություն լինել, եթե ընտրություններում պաշտոնական տվյալներով պարտված ուժը չի ընդունում պարտությունը եւ հետեւաբար, կարող է փողոց դուրս բերել իր հսկայական ընտրազանգվածին՝ գումարած էլի հազարավոր մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով չեն գնացել ընտրությունների: 3/ Չի կարող քաղաքական կայունություն լինել, եթե կա կառավարման ճգնաժամ: Իսկ նման ճգնաժամ չի կարող չառաջանալ՝ հաշվի առնելով ներկայիս իշխանության բնույթը: Բերեմ ամենապարզ օրինակը: 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր իշխանությունը կատաղի հարձակումներ է իրականացրել բանակի նկատմամբ՝ վարկաբեկելով գեներալներին, սպաներին, առաջին պատերազմի հերոսներին: Սակայն այն տատիկները, որոնք ընտրարշավի ժամանակ համբուրում էին Փաշինյանի ձեռքը (մեծագույն հարգանքս այդ կանանց հանդեպ), չեն կարող ռազմական օպերացիաներ իրականացնել, չեն կարող ղեկավարել մարտական ստորաբաժանումները: Նրանք կարող են միայն հիանալ նրանով, որ զորամասերում զինվորները սկսել են ելակ ուտել: Բանակի հանդեպ նման վերաբերմունքի արդյունքները հայտնի են: Ընտրարշավի ժամանակ նույնպես վարչապետի պաշտոնակատարը հարվածներ է հասցնում բանակին՝ օրինակ, կոնֆետների մասին պատմություններով՝ չհասկանալով, որ այդպիսով թուլացնում է մեր պաշտպանունակությունը, մեծ հաշվով թուլացնում է հենց իրեն՝ որպես պետության ղեկավարի: Կարդացեք նաև Հայաստանում ժողովուրդն իր խոսքն ասաց, անկախ նրանից՝ համաձայն ենք դրա հետ, թե ոչ․․․ Կարին Տոնոյանը մերժել է Փաշինյանի հետ հանդիպելու առաջարկը «Լիովին սխալ են մեկնաբանել իմ այցը ՔՊ գրասենյակ, ես հանդիպումներ եմ ունեցել Ծառուկյանի, Բագրատյանի, Արամ Սարգսյանի, Մարուքյանի, Սամվել Բաբայանի հետ». Արայիկ Հարությունյան Բայց նույնը վերաբերում է ուսուցչին, դասախոսին, գիտնականին, որոնց Փաշինյանը շարունակում էր հարվածել: Ինչպե՞ս է նա պատկերացնում պետության ապագան, եթե այդ մասնագիտությունների մարդիկ որեւէ ձեւով չկարողանան ազդել իշխողների վրա, չկարողանան ուղղորդել նրանց գործողությունները: Այդ թշնամանքը տանում է փակուղի: Չեն կարող բոլոր մասնագետները փոխարինվել ՔՊ-ականներով կամ չեզոք մարդկանցով: Ենթադրենք, Երեւանի պետական համալսարանի իրավագիտության, արեւելագիտության եւ պատմության «ոչ լոյալ» դասախոսներին «վռնդում են» (եթե վարչապետի բառն օգտագործենք) եւ տեղը բերում են հավատարիմ ՔՊ-ականների: Դա կբարձրացնի՞ մեր կրթության որակը: Ավելի ծայրահեղ օրինակ բերեմ. Քոչարյանին աջակցող նամակը. ի թիվս այլոց, ստորագրել է նշանավոր երաժիշտ, Կոմիտասի անվան լարային քառյակի ղեկավար Էդվարդ Թադեւոսյանը: Եթե հեղափոխականները պրոֆեսոր Թադեւոսյանից ջութակը խլեն եւ փոխանցեն որեւէ ՔՊ-ականի՝ այդ կուսակցականը դժվար թե ուրախացնի երաժշտասերներին: Կուսակցական տոմսը մարդուն ջութակահար չի դարձնում: Համարեք դա այլաբանություն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/06/23/1200428/

 

© 1998 - 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024