Ճոխ հանգստից վերաձածին լուրջ հարցեր չեն տա, այլ` ինչպես անցավ ճոխ հանգիստը.
գարԱԺ-ի շեֆը հարցուպատասխանի ժամանակ փաստացի ընդունեց, որ չի տիրապետում, թե ինչ է կատարվում այսօր Սյունիքում, ինչ իրավիճակ է եւ ինչ պայմաններում են առաջացել այն անվտանգային ռիսկերը, որոնք առկա են։
Ըմբռնումով մոտեցեք, մարդը նոր է վերադարձել հանգստից։
Մեր հարցումներին ի պատասխան պատասխանատու գերատեսչությունների կողմից պատասխանեցին, որ ամեն ինչ իր հունով ընթանում է` ռուս խաղաղապահները տեղում են ու ամեն ինչ կարգին է մեր երկրում, թե այդ դեպքում ի՞նչ են անում իշխանությունները, որ ամեն ինչ ռուս խաղաղապահների վրա է, չգիտենք։ Բայց քանի որ տեղեկանում ենք կես բերան ԱԱԾ-ից, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին թշնամին անցակետ է դրել ու ստուգումներ են անցնում իրանական բեռնատարների վարորդները, ստացվում է, որ այս մասին էլ տեղյակ չէ գարԱԺ-ի շեֆը։ ԱԱԾ-ի հայտարարությունն էլ աչքի չի անցկացրել։ Ու եթե ամեն ինչ հանգիստ է, ուրեմն ապագառկեքը անհանգստանալու կարիք չունեն։ Հիանալի է, ամեն ինչ շենշող է։ Ապագա` կա.. կա` ծափ։
Մարդը երկրում չի եղել, չգիտի։ Հուսանք ճոխ հանգիստից հետո կտիրապետի իրավիճակը։
Հուսանք եւ սպասենք..
Յա՛խք։
Արթուր Հայրապետյան