Չզարմանաք, եթե ձեր շենքի տակի խանութի վրա մի օր հայտնաբերեք Թուրքիայի դրոշ, իսկ Սևանա լճի ափերին ձեզ դիմավորեն ադրբեջանցիների հանգստյան օբյեկտները

Արթուր Հայրապետյան Ապրիլ 30, 2021

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ մայրաքաղաք Երևանի կենտրոնում Իրանի քաղաքացին որպես սեփականություն ձեռք է բերել համայնքային այգի և 2021թ․ ապրիլի 29-ին կտրել 70 տարվա ծառերը, երեխաներին զրկել խաղահրապարակից։

Սա շատ խոսուն օրինակ ու պարզ ապացույց է այն բանի, որ Հայաստանում օտարները կարող են սեփականություն ունենալ և տնօրինել, ինչպես կուզեն։ Չկա տարրական օրենսդրական ապահովագրում։ Հենց սրանից եմ ես վախենում և ահազանգում եմ հենց այսպիսի ապագայի մասին, երբ մատնանշում են Թուրքիայի հետ սահմանը բացելու՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա աթոռակիցների երազանքի կործանարար լինելը։

Նույնպիսի ջանասիրությամբ, հատուկ ծրագրով ու հայ ոստիկանների ուղեկցությամբ վաղը թուրք գործարարները Երևանում կամ այլ տեղ ոչ միայն ծառեր կհատեն ու երեխաներից կխլեն կառուսելները, այլև դպրոցները կդարձնեն սուպերմարկետ, բուհերը՝ հյուրանոց։ Չզարմանաք, եթե ձեր շենքի տակի խանութի վրա մի օր հայտնաբերեք Թուրքիայի դրոշ, իսկ Սևանա լճի ափերին ձեզ դիմավորեն ադրբեջանցիների հանգստյան օբյեկտները»։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024