Ծնունդ կա` օրհնություն է

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 16, 2021

Ծնունդ կա` օրհնություն է. 

 

Շատ հաճախ եմ կռվում, շատերի աչքից ընկնում, երբ նոր, դերասանի բարդ ու բարձր մասնագիտության ուղին բռնածին (հատուկ փչացնելու նպատակով) ասում են, թե ինչ տաղանդավոր է։  

Ժամանակները փոխվել են։ Բայց հարափոփոխ ժամանակներն անգամ իր տեղը պահում է մնայունը, հենց տաղանդի հաշվին։ Մարդ պետք է անփույթ չապրի, ինքն իրենց գոհանա ու հաճույք ստանա։ Մենք մեր մեջ տաղանդավոր մարդկանց չենք սիրում։ Չենք արժեւորում, տեղ չենք տալիս, ու մեր դժբախտությունների պատճառներից մեկն էլ հենց դա է։ Տեղ տալու հնարավորություն ունենք, բայց չենք սիրում մեզնից մի գլուխ բարձին։ Խորենը հենց էն մի գլուխ բարձր տաղանդավոր արտիստն է, որի մասին, ինչքան էլ խոսելու լինեմ քիչ է։ Որովհետեւ ես մարդուն իր տաղանդի շնորհիվ եմ գնահատում, հետո նոր մարդ տեսակի, որովհետեւ միշտ մասնագիտությունը հաղթում է մարդուն, տաղանդը` ներվում, բնությունը հենց այդպիսի բան է, որ քեզ պիտի հաղթի` մի գլուխ բարձր ապրողին ու արարողին։ Հաղթել է.. 

 

 

Այսօր արտիստի ծնունդն է։ 

Աստված ճակատը պաչել ուղարկել է մեզ, որ մենք էլ գոհանանք։ 

ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լեւոնյանի ծննդյան տարեդարձը շնորհավորում ենք։

 

24լուրեր - ի խմբագրակազմը միանալով բոլոր շնորհավորանքներին, Խորեն Լեւոնյանին մաղթում է` առողջություն, ստեղծագործական հաջողություններ, արտիստի համար կարեւորագույնը` նոր դերեր ... մեր այս փոքրիկ ակնարկը, թող լինի մեր սիրո եւ հարգանքի առհավատչյան:

 

24լուրերի գլխավոր խմբագիր` Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024