Ծուռ հայելիների թագավորություն Հայաստանս

Արթուր Հայրապետյան Հունիս 03, 2021

2016 թ–ի ապրիլյան պատերազմից հետո Վիգեն Սարգսյանը ԱԺ ներկայացրեց 1000 դրամների նախագիծը։ Էդ մարդուն ոչ թե քննադատեցին,այլ ինչպես Սեյրան Սարոյանը ասեց․կերան։ Ասեց երեկվանից էս տղուն բզում ու բրդում եք,իմ արև քո արև լավ որ դիմանում ես։ Դե այսօրվա իշխանությունն էլ ,որն այն ժամանակ ընդդիմությունն էր քարը քարին չթողեց էնքան քննադատեց։ Բայց նախագիծն ընդունվեց։ Հիշում եմ Վիգեն Սարգսյանը ասեց,այսուհետ հենց բանակի մասին սկսեք կենացներ ասել դրա փոխարեն 1000 դրամ փոխանցեք հիմնադրամին։ Էս խոսքը սարքեցինք բոլոլա։ Ինչու եմ սա պատմում,օրեր առաջ մեկը խրոխտ կեցվածքով ասում է,որ տեսեք պետությունը փող է տալիս զոհվածի ընտանիքին,ինչը նախկինում չկար։ Սա էն դեպքն որ իսկապես նախկիններն են «մեղավոր»։ Պարզվեց այդ մարդու բարեկամը զոհվել է44 օրյա պատերազմի ժամանակ։ Ժողովուրդ ջան պետությունը այստեղ կապ չունի,դա մեր բոլորի աշխատավարձերից ու բարերարների հանգանակած գումարներն են։ Սա էն դեպքն է, որ իսկապես նախկիններն են «մեղավոր»։Ու չեմ ուզում հավատալ ,որ էսքան դեգրադացվել ենք։ 

Հիմա մյուսը երբ բանակում դժբախտ պատահար էր լինում՝միջանձնային հարաբերություններ ֆոնին սպանություն,կամ ինքնասպանություն,կամ ինքնավնասում ինչքան իրավապաշտպան կար փրփուրները բերաններին ամեն օր գալիս էին կառավարության շենքի դիմաց ցույցի,պահանջում նախարարի հրաժարականը ։ Այսօրվա իշխանության շատ ներկայացուցիչներ մեկը մյուսին հերթ չտալով ասուլիս էին հրավիրում ու ինչքան ուժ ունեին գոռում էին։

Իսկ հիմա լուռ են ինչպես ձուկը։ Հիշե՛ք պատերազմից հետո քանի նման դեպք եղավ,ընդունեցիքն որպես լուր ու անցանք առաջ։ Եկան մտան մեր հող գերի տարան,ընդունեցինք ի գիտություն ու առաջ անցանք։Իսկ տղաների պահվող աճյունների մասին էլ չխոսեմ։ Բավարարվեցիքն ներողությունով ու անցանք առաջ։ 

Ծուռ հայելիների թագավորություն Հայաստանս։

Արմինե Գեւորգյան

Կիսվել