Դաս են տալիս` մի ընկեք իլյուզիաների գիրկը

Արթուր Հայրապետյան Մարտ 21, 2022

Պատերազմից անցել է մեկ ու կես տարի, բայց մենք ագրեսոր Ադրբեջանին, մեր դեմ իրականացրած պատերազմին գնահատական չենք տվել, անգամ փաստերը չենք հավաքագրում, որ աշխարհով մեկ անենք, ու միջազգային ատյաններում լսելի դարձնենք։ Ինչեր եմ ասում, է... էն էլ էս «խաղաղության դարաշրջան» մուտք գործելու թունդ պահերին։ Ինչ են բանակցում մեր քթի տակ էս թուլեքի իշխանությունը, եւ ում անունից են բանակցում, մենք լավ գիտենք, բայց շատերի համար խիստ գաղտնի է, որովհետեւ թելադրող կողմը մենք չենք, ինչպես որ առաջ էր, այլ` թշնամին։ Ադրբեջանը 30 տարի սուտ է հավաքագրել, պլան է մշակել ու իրագործել է այդ պլանը։ Մեր պատմական հայրենիքը` Արցախը ներկայացնելով իրենցը։ Այժմ ազգադավ իշխանությունները իրականացնում են թշնամու` 30 տարվա հավաքագրած ստի պլանը։ Հիմա էլ միջազգային ատյաններում է թշնամին շարունակում իր «բարի-մարդասեր» անունը տարածել։ Մենք լուռ ենք, չէ` տարօրինակ կերպով սսկված։ Բայց երբ պետք է այս կամ այն` ..-մետության գերի։ Թշնամու շահը սպասարկող թուլեքի իշխանությունը, հանձին` գերագույն գլխավոր հոգեկան հանցագործի մեկ նպատակ ունի ու մի պլան` «Հայաստանն ու Արցախը Ադրբեջան է» պլանը իրագործել։ Թշնամին ջանք չի էլ գործադրում, որովհետեւ իր փոխարեն նշանակված ներքին տականքը աշխատում է։ Աշխատում է կեղծ խաղաղության անվան տակ։

Ու այսքանից հետո, երբ ամեն ինչ պարզ է, մեզ դասեր են տալիս, թե պետք չէ ընկնել իլյուզիաների գիրկը, այլ քաղաքականությանը նայել իրատեսորեն։ Այո, ինչպես որ իրատեսորեն ներքին ու արտաքին թշնամիներն են գործում։ Չխանգարել.....

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել