Դատախազը եկավ փողոց փակած ծնողների մոտ․ նրանք պահանջում են Փաշինյանին առնչվող գործը հանձնել ԱԱԾ-ին

Արթուր Հայրապետյան Մայիս 17, 2022

Դատախազը եկավ փողոց փակած ծնողների մոտ․ նրանք պահանջում են Փաշինյանին առնչվող գործը հանձնել ԱԱԾ-ին 

«Ամեն օր գալու ենք այստեղ կանգնենք, մենք էլ ենք մարդ։ Ճիշտ է, կիսատ մարդ ենք․․․մեր երեխաների կորստի ցավը դեռ չենք կարողանում տանել։ Եկել ենք տեսնենք՝ դավաճանը վերջապես պետք է կանչվի՞, թե ոչ։ Կանչում են, դատ նշանակում։ Ո՞նց կարելի է նման գործով նիստ նշանակել եւ մեկ ժամ տրամադրել ընդամենը»,-վերաքննիչ քրեական դատարանի դիմաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 2020թ․-ի պատերազմում անմահացած հերոսներից մեկի մայրը․ ծնողները, վրդովված դատական նիստի հերթական հետաձգումից, փակել են Գարեգին Նժդեհի փողոցը։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13–ին ԱԺ–ում հայտարարությունից հետո, երբ նա ասել էր՝ «այո, կարելի էր կանխել պատերազմը, եւ կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի», զոհված զինծառայողների ծնողները քրեական գործ հարուցելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատախազություն․ ծնողները ճանաչվել են տուժողների իրավահաջորդներ, պահանջում են որպես մեղադրյալ ներգրավել Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս հարցաքննվելու է։ «Սա մի ժամվա գո՞րծ է։ Ամեն ինչ անում են, որ խուսափեն, հետաձգեն, որ մենք հոգնենք, հիասթափվենք ու էլ չգանք։ Ո՞նց կարելի է։ Ո՞վ կարող է ուրանալ իր երեխայի արյունը։ Սա հոգնել չի։ Սենց ապրո՞ւմ ենք․․․ ո՞վ է ասել, որ մենք ապրում ենք։ Այսքան բանից հետո խեղճ ծնողներիս ցավը չեն ուզում հասկանալ։ Թող գան պատասխան տան, ասեն, որ գործը մինչեւ վերջ քննվելու է»,-վրդովված ասաց տիկինը։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/05/17/1268381/

 

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024