Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է «Գրադ» կայանքի երեք արկ

Արթուր Հայրապետյան Մայիս 24, 2021

Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է «Գրադ» կայանքի երեք արկ

 

Մայիսի 24-ին, ժամը 12:10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 3 հատ արկ:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Դավիթ Բեկ գյուղի վերջնամասում՝ սահմանային հատվածում, հայտնաբերվել է 3 հատ «Գրադ» կայանքի արկ (երկուսը պայթուցիչով):

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Կիսվել