Դեպի հավերժություն

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 22, 2021

Դեպի Հավերժություն...

 

Մահացել է հայ քաղաքական և պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար (1974-1988 թվականներ), ՀՀ Ազգային ժողովի նախագահ (1999 թվական), Հայաստանի Հանրապետության ազգային հերոս (1999 թվականին, հետմահու) Կարեն Դեմիրճյանի տիկինը՝ Ռիմա Դեմիրճյանը։ 

Այս հոկտեմբերին լրացել էր Նրա 88 ամյակը։ 

 

Ռիմա Դեմիրճյանը տնօրինում էր «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամը:

 

 «Ես էլ տան տիրուհին էի, բայց Կարենի գործերին երբեք չեմ խառնվել։ Եթե նա չի ունեցել կարիքը, չի ասել, որ կարծիք է ուզում լսել, չեմ խառնվել։ Ամեն մեկս իր սահմանը գիտեր ու դժվարություն չի եղել»։

«Ընդհանրապես, Կարեն Դեմիրճյանը անակնկալներ հաճախ չի արել , ժամանակ չուներ, - ժպիտով ասում է տիկին Ռիման։ 

Սակայն երբեք չի մոռանա իր 35 ամյակը։ Ամուսինը կրկին խանութ մտնել չէր հասցրել ու արդյունքում կնոջը նվիրել էր սեփական ժամացույցը։ 

«Դա ամենաթանկ նվերն էր, որովհետեւ դա իր սիրած ժամացույցն էր, որովհետեւ նա հիշեց, որովհետեւ հանեց ձեռքից ու իմ ձեռքին կապեց», - մեջբերում' տիկին Ռիմայի հարցազրույցներից: 

 

Երկար տարիներ դասախոսելով պոլիտեխնիկական համալսարանում՝ Ռիմա Դեմիրճյանն ասում է՝ երբեք ամուսնու ունեցած պաշտոնը չի չարաշահել։ Մշտապես զգուշացել է, որ իր արարքները չկապեն ամուսնու պաշտոնի հետ։

Կիսվել