Դժոխային թմբիրից դուրս ենք գալու

Արթուր Հայրապետյան Մայիս 18, 2022

«Տղերքը զոհվեցին, որ մենք ապրենք..»  Շատերն են այս ձեւակերպմամբ ապրում։ Լավ, ասենք հա, բայց որ տղերքը գնացին, որ պաշտպանեն մեր բոլորի Հայրենիքը` միանշանակ։ Թեեւ ոչ տղաները կան, ոչ էլ Հայրենիքը, որ պետք է անվտանգ լիներ։ Տղերքը, որ պիտի վաղը սերունդներ թողնեին` չկան։ Լավ, իսկ մենք կարո՞ղ ենք ազգովի տղերքի ծնողների կողքին լինել` իհարկե, բայց չենք կանգնում։ 

Հիմա ասում եմ ափսոս, շատ ափսոս տղերք, որ գնացիք ու մեզնից շատերը մնացին կիսամարդ, ու շատերի համար էլ` կարծես ոչինչ էլ չի եղել.... ձեր ընտանիքների ցավը ձեր ընտանիքների ցավը մնաց։ Մենք այդպես էլ ձեր ծնողների կողքին չենք ուզում կանգնել։ Որդեկորույս ծնողներ կան, որ իրենց ծանր առողջական վիճակում ամբողջ օրը դատախազության առաջ են, իրենց արդար պահանջով, բայց մեզնից շատերը տանը, ու ֆեյսբուքում ճոռոմ-ճոռոմ տեքստեր գրելով` խիստ զբաղված։ Միշտ էլ պատճառներ կարող եք ձեզ արդարացնելու համար բերել, բայց փաստը մնում է փաստ, որ մենք մեր հերոս տղերքի ծնողներին թողել ենք մենակ իրենց ցավի հետ։ Իսկ արդարություն պետք է լինի։ Արդարադատություն պետք է լինի։ Պետք է ամեն ինչ անել, որ տղաներին ու մեր Հայրենիքը դավաճանած ազգադավը պատժվի։ Մեր երկրի ամեն կտորի վրա մեր տղաների արյունն է թափված` չպետք է ուրանալ ու թողնել, որ նոր աղետներ իջնեն մեր սրբազան Հայրենիքի գլխին` արյունը ջուր չի դառնա։ Եթե մինչեւ հիմա դա չենք ընկալել, ուրեմն մենք դեռ չենք գիտակցում, որ ամեն ինչ դեռ չծնված երեխաների վրա են բարդվելու ու նրանք են մեր տեղը պատասխան տալու։ Անտարբեր մարդիկ արդեն իրենց պատիժը կրում են։ Իսկ մեր թշնամուն սպասարկող իշխանությունները օր առաջ պետք է հեռանան ու պատասխանատվության ենթարկվեն։ Իսկ դրանց պաշտպանող զանգվածին մի բան եմ մաղթում, որ դարձի գան։ Որովհետեւ ոչ մի վատ բառ չեմ օգտագործելու։ (Բա ուր մնաց իմ ու նրանց տարբերությունը) Պետք է դարձի բերել մոլորայալներին։ Հայրենատեր լինենք։ Ու մենք կարող ենք....Հայրենատեր հայրենասեր մարդիկ կան, որոնք այս օրերին ինձ ոգեւորում են` վաղվա համար։ Հատկապես այսօրվա ջահելությունը, որ մեր վաղվա օրվա համար արժանապատվորեն կանգնած են։ Ու ես արխային եմ, որովհետեւ Աստծո զորությամբ մենք այս նվաստացուցիչ իրականության դժոխային թմբիրից դուրս ենք գալու։ Բայց ասել եմ ու կրկնում եմ` պատժելու եւ արատավոր երեւույթներից երկիրը մաքրելու գնով։ Հեշտ չի, բայց անհնարին էլ չի։ Առաջ....

 

Արթուր Հայրապետյան

.

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024