Դրվագներ «հետաքրքիր դինամիկայից»
Արթուր Հայրապետյան
Դեկտեմբեր 17, 2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր երեկվա ուղերձում հարց է տալիս՝ «արդյոք հնարավոր չէ՞ր ավելի շուտ դադարեցնել պատերազմը հարաբերականորեն ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով»: Իսկ հետո նշում է՝ որ այդ հարցի պատասխանը դրական է: Այսինքն՝ այո, հնարավոր էր, բայց այդ հարցին նա կանդրադառնա ավելի ուշ: Այդպիսով, Հարությունյանը հաստատում է տարբեր աղբյուրներում հայտնված (նաեւ Պուտինի շուրթերով հնչեցված) այն տեղեկությունը, որ պատերազմի ավելի վաղ փուլերում Փաշինյանին առաջարկվել էին «ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով» տարբերակներ, բայց այդ տարբերակները մերժվել էին նրա կողմից, եւ իր այդ մերժումով վարչապետը փաստացի նպաստել էր ավելի մեծ մարդկային կորուստների: Հիմա հարց՝ եթե երկրի առաջին դեմքի պատճառով հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր մարդիկ զրկվել են կյանքից, ապա նա «պատասխանատո՞ւ է» այդ մարդկանց զոհվելու համար, թե՞ «մեղավոր» է: Ինձ թվում է՝ երկրորդը: Ինքը՝ Փաշինյանը, կա՛մ ամբողջությամբ հերքում է մարդկային կյանքեր փրկելու այս հնարավորությունը, կա՛մ էլ ակնարկում է՝ եթե այդպես վարվեի, միեւնույն է, կասեիք՝ «Նիկոլ՝ դավաճան»: Այդ կանխատեսումն, անշուշտ, ճիշտ է, բայց մի՞թե կարեւոր է, թե ով ինչ էր ասելու, ով ինչ է հիմա ասում, կամ՝ ով որ աթոռին է նստած, երբ խոսքը մարդկանց կյանքի, առողջության եւ ազատության մասին է: Ես, օրինակ, կարծում եմ, որ թեկուզ մեկ մարդկային կյանքը շատ ավելի մեծ արժեք ունի, քան Փաշինյանին (կամ որեւէ այլ մարդու) սիրողների, երկրպագողների, փառաբանողների եւ «սրտիկողների» քանակը: Վարչապետն, ըստ երեւույթին, այդպես չի մտածում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/12/17/1159616/
Կիսվել