Դուք ձեր դարդը լացեք

Արթուր Հայրապետյան Մարտ 21, 2022

Ինձ իմ Արցախն է հետաքրքիր, որ անտերության ու անտարբերության մեջ է, արցախահայությունը` հոգսն ու ցավը մենակ հաղթահարող, ինձ իմ Հայրենիքն է հետաքրքիր, որ օր օրի գլորվում ենք անդունդը` կորցնում մեր ինքնիշխանությունը։ Անկեղծ ասած հետաքրքիր չի ինձ ինչ է կատարվում դրսերում, ինչպես որ դրսերին չէր հետաքրքրում, թե ինչ էր կատարվում մեզ մոտ։ Իսկ դուք փողով Ռուսաստան կամ Ուկրաինա գովերգեք։ Գովերգողներդ գիտեք, թե ինչ եք անում` փողին մունաթ։ «Ռուսամետ» կամ «արեւմտամետ» եղեք, հանկարծ հայամետ չլինեք։  

Արցախի մասին տառ անգամ չգրեք հանկարծ։ Չգրողներդ եք հիմնականում Ռուսաստան կամ Ուկրաինա գովում, կամ հակառակը։ Մի խոսքով ձեր դարդը լացեք։ 

Չես հանդիպի մի ուրիշ ազգի, որ իր երկրի շահը թողած, խալխի երկրի շահը սպասարկի...... 

Հ.Գ. ի՞նչ եղան մեր գերիները, թե՞ գարԱԺի շեֆի հետ գերիների ծնողների հանդիպումը մոռացնել տվեց բոլորիս գերիները։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024