Դուք գողացաք իմ ու շատերի տոնը

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 21, 2021

Բոլորը գիտեն որ սեպտեմբերի 21֊ ը իմ ծննդյան օրից շատ եմ սիրում։Այդ օրը տրամադրությունս ուղղակի միլիոն էր։Նայում եմ ֆբ հիշողություններս ու չգիտեմ այսօր ինչ գրեմ։Արդեն էնքան արժեզրկված է հնչում այս նախադասությունը՝《Անկախություն այն ձեռք բերվեց դառնությունների ու արյան գնով։》Այսօր այսպես է միտքս ձևակերպվում՝ այն ձեռք բերվեց ու 30 տարի անց փոշիացվեց։

Ամենավատ երազում անգամ չէի պատկերացնի,որ Անկախության 30 ամյակը կդիմավորենք ադրբեջանական ու ռուսական դրոշներով,անհետ կորածներով,գերիներով ու Արցախի 75 տոկոսը կորցրած։Փոխարենը Եռաբլուրի տարածքը մեծացրած ու մեծացող։Դուք գողացաք իմ ու շատերի տոնը։Կներեք, բայց ես չեմ կարողանում երգել մեր հիմնը այս բառերով.《մեր հայրենիք ազատ անկախ》։Անկախ իմ կամքից բնօրինակն է ուղեղս ծակում՝մեր հայրենիք թշվառ անտեր։

Հ.Գ Հա մեկ էլ չփորձեք ինձ դասեր տալ։Ես այս ամենի մասին ցավով եմ գրում։

 

Լրագրող` Արմինե Գեւորգյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024