Դուք գոնե հասկանո՞ւմ եք, որ մի սերունդ մատաղ անել. ճառ ասել՝ փրկվել հնարավոր չէ

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 03, 2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ասել է. Այս ծանր վիճակից միայն կարող է երկիրը դուրս բերել Նիկոլ Փաշինյանը։

Աղազարյան Հովիկը բնական է, որ պետք է պաշտպանի վարչապետին, որովհետեւ վարչապետն է նրան բերել, հասցրել ԱԺ, մարդն էլ մինչեւ հոգու խորքը պարտական է նրան ու խոնարհվում է մինչեւ ոտքերը։ Բայց մոռանում եք, թե որտեղից է եկել Աղազարյանը։ Նա միշտ խոնարհում է։ Հարյուրամյակներ շարունակ եփված, տրորված ՀՅԴ-ից, որ ոչ մի կերպ գաղափարախոսությունն անգամ չէր կարող կպնել «Իմ քայլը»-ին։

Ինչ-որ է։ Հիշեցնենք պատգամավոր Աղազարյանին, որ կապիտուլացիան պարտություն է, (անգամ ֆուտբոլի դեպքում է այդպես) եւ պարտության դեպքում ոչ թե փորձում են երկիրը, որը երկու տարվա մեջ ավելի անդունդը գլորվեց, որովհետեւ չաշխատեց ոչ մի պետական համակարգ, ավելին, ինչին որ սպասում էինք` համակարգային փոփոխություններ, եւ այլն` չեղավ, այլ նաեւ մնաց գերծանր-անգործության տակ, ինչի տակից էլ ոչ թե հիմա ժամանակ են ուզում, որ դուրս բերեն երկիրը ծանր վիճակից, թեեւ լավ կլիներ գոնե ծանր լիներ երկրի վիճակը, այլ հեռանում են ու պատասխանատվության ենթարկվում։ Դուք գոնե հասկանո՞ւմ եք, որ մի սերունդ մատաղ անել, անհայրենիք մնալ, հայրենազրկվել, դեռ անհետ կորածների հարցը օդից կախ, գերիներին օր առաջ վերադարձնելու հնար գտնել, ջանք գործադրելու փոխարեն, սրանք ընկել են պաշտպանական ճառեր են ասում, որ իրենց փրկեն։ Ու ճոռոմաբանության մեջ մի տող անգամ այս մարդիկ չեն զղջում, այլ հանրավորինս ժողովրդին են մեղադրում։ Այն դեպքում, որ ժողովուրդը ամեն բան արել է, թե ճակատում, եւ թե թիկունքում։ Բայց քանի որ Հովիկ Աղազարյանին դժվար է բան բացատրելը, որովհետեւ միանգամից մարդը տեղավորվել է «Իմ քայլը»-ի տակ, եւ երբ գլխի ընկնի, որ Փաշինյանը վեշերը հավաքում է` կթռնի։ Թաց տեղ պառկող չի...

Կիսվել