Դուք պետք է պատասխանեք, ոչ թե հարց տաք։ Դուք երկիրը հանձնել եք թշնամուն, ու հպարտությունի՞ց եք խոսում։ Խաղաղության դարշրաջնի՞ց եք խոսում։
Դո՛ւք պետք է թույլ չտայիք, հայ զինվորների գերեվարվելը, ոչ թե կազմակերպված արշավ սկսեիք գերեվարված տղերքի դեմ՝ «նռնակով ինքնասպան լինելը։ Գերեվարված զինվորի ինքնասպան լինելը խրախուսվում է պետական մակարդակով։
Դուք ոչ զինվորի գինը իմացաք, ոչ զինվորի արժեքը գնահատեցիք, ոչ էլ զինվոր եղաք։ Դուք հայրենիքը ներսից քայքայեցիք, եւ սպանեցիք զինվորին։ Խեղճացրեցիք ու ստորացրեցիք զինվորին։ Բանակը վերացրեցիք, ու հանգիստ ապրում եք, Արցախը հանձնեցիք ու հանգիստ ապրում եք, Հայաստանը մաս-մաս հանձնում եք ու հանգիստ ապրում եք, զինվորների գլուխը ուտում եք ու հանգիստ ապրում...
Դուք պետական հանցագործներ եք։ Որ մոտ ժամանակներս կտեսնենք ձեր դատ ու դատաստանը։ Մինչեւ ձեր Հոգեկան հանցագործի ծլկելը, դուք մի ծակ չեք գտնելու, որ ծլկելուց հետո մտնեք։
Արթուր Հայրապետյան