Ձեր դատողություններում մի քիչ զուսպ էղեք

Արթուր Հայրապետյան Մայիս 10, 2022

Լեւոն Շարաֆյանն ինչ-որ տեսաուղերձ է հղել Ամերիկայից, ու մի ամբողջ ժողովուրդ հանրային հարթակներում հայհոյում ու անիծում է Շարաֆյանին, թե ինչի համար ես գնացել Ամերիկա ու էնտեղից ուղերձներ հղում` դա տարածելով նաև Հայաստանից դուրս ապրող այլ անձանց ու նրանց խոսելու իրավունքի վրա:

Չանդրադառնալով ոչ Շարաֆյանի անձին, ոչ տեսաուղերձի բովանդակությանը` ուղղակի ուզում եմ հարցնել էդ տեսակ մարդկանց` ոնց կարելի է էլի էդքան կատեգորիկ մտածել? Հայրենիքում ապրելն ու ամենօրյա աշխատանքով հայրենիքը շենացնելն իհարկե հրաշալի բան է, եթե օբյեկտիվորեն ունես դրա հնարավորությունը, բայց նենց էլ չի, որ ֆեյսբուքներում թառած ամեն մի պարապ հավ կամ միջին վիճակագրական զոմբի` իներտ, անտարբեր, բացառապես իրա կյանքով ու կայֆով ապրող, կարող է խրատել ու քննադատել դրսում ապրող մարդուն` դրսում ապրելու համար: Ես ճանաչում եմ այնպիսի մարդկանց, որոնք դրսերում ապրելով ու աշխատելով` հարյուր անգամ ավելի մտահոգ են հայաստանյան իրավիճակով, հազար անգամ ավելի մխրճված են հայաստանյան կյանքի մեջ, միլիոն անգամ ավելի ադեկվատ են, քան Հայաստանում քնող ու արթնացող մարդիկ, միլիարդ անգամ էլ իրենց գործունեությամբ ավելի օգտակար են Հայաստանին ու հայաստանցուն, քան մեր կողքին քարշ էկող լիքը անհասկանալի դեմքերը: Այնպես որ, ձեր դատողություններում մի քիչ զուսպ էղեք, հարգելի հայաստանաբնակներ:

Օլիմպիա Էլոյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024