Ձեր հալը լացեք. Սրբազանի միջոցով չեք փրկվելու

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 11, 2022

Ձեր հալը լացեք. Սրբազանի միջոցով չեք փրկվելու. 

 

Փաստորեն Հ1-ում թթվի քարի միջոցով են փորձում հաղորդման հյուրերին ընտրել իրենց արեւին նսեմացնել (եթե իհարկե իրենց մարդը չի) Այս դեպքում թիրախը եկեղեցին էր, որ Միքայել Սրբազանի (չհասկացողների համար ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ) միջոցով էին ուզում եւս մեկ անգամ պախարակել։ 

Արդարացումները ստեր են։ Անգամ, երբ այն համեմում ես խղճահարության քողի տակ մի պատառ ճշմարտություն գտնելու համար։ 

 

Երբ անսխալականության ախտը կակուղ ոսկորի տեղ կուլ ես տալիս, ոչ բառերը կգան կփրկության, ոչ էլ ճակատդ, որ արդեն դաճվել է դավաճանի խարանով։ Կրկնում եմ, քանի դեռ թուլեքի իշխանությունն է որոշում հայի ճակատագիրը մենք աղետից դուրս չենք գալու։ Փրկություն չի լինելու։ Իսկ բոլոր տեսակի բանսարկուները, որոնք հրահրում են ու թելադրանքով շարժվում արյունոտ են, ոչ դրանք խիղճ ունեն, ոչ էլ ամոթ։ 

Սրբազանը շատ դիպուկ ու հավասարակշռված էր, իր տեսակին հավատարիմ, իսկ թթվի քարը չհասավ իր մուրազին։ 

Թթվի քարը շատ պուճուր ֆիգուր է, որ ընտրել եք ձեր համար։ Մի քիչ կրթվեք, գիրք կարդացեք, անալիտիկ եղեք.... եթե ոչ լռել սովորեք... գոնե։ 

Շատ խղճուկ եք։ Բայց ձեր ստորաքարշ ու փնթի հալով թթվի քար-դարմանի տակի կեղտաջուրը ինչքան էլ փորձի փչացնել հեռուստադիտողի մտքերը, միեւնույն է մի օր ամեն ինչ զուլալվելու է, ու ինքը մնալու է իր փնթի կոյուղաջրերի մեջ խեղդված։ 

 

Հայաստանը դիակի եք վերածել, ու չեք դնջանում։ Մի խլվարտացեք դիակի շուրջը, դիրակը մի լափեք։ Մենք փրկելու ենք` անհատներով։ 

Իսկ իշխանությունը կատարող է, պահաջողը ժողովուրդն է, որի մեջ մտնում է նաեւ ընդդիմությունը։ Դա ականջի օղ արեք ու կախ տվեք ձեր ականջներին։ 

 

Այստեղ, չփորձեք որեւէ մեկին, ինչ-որ բան բացատրել.. 

Սսկվեք ու հեռացեք, եթե ինչ-որ բառ ձեր սրտին խորթ է..

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024