Ձեռքի հետ, ոտքի վրա թուլթոք կանգնած

Արթուր Հայրապետյան Հունիս 23, 2022

Գետնափոր ուղիները փորող խլուրդը իր փառասիրության ու բոլորից վրեժ լուծելու գինը ստացավ` երկրի ղեկը առավ ու սկսեց տարիների հավաքած իժի թույնով թունավորել, ապականել, ու որ ամենակարեւորն էր ջրի երես գցեց մարդկանց, որոնց առաջներում ուղնուծուծով չէինք ճանաչել, ինչն էլ ավարտում է երկրի ու պետականության կազամաքանդմամբ։ Անմեղ մարդիկ սպանվեցին։ Արյան ծարավը շարունակում է ստել, ու մարսում է, իսկ հասարակությունը, որ նախկինում ակտիվ էր յանի արդարության համար, յանի սրտացավ երկրի նկատմամբ, այսօր իր անտարբերությամբ մասնակիցն է բոլոր այն հանցանքների, որ տեղի է ունենում մեր երկրում։ Քանի դեռ ամեն մեկը իր անձնական հարցերով է, ու չկա պետականամետության գաղափար, այսպես մոլորված սպասելու ենք մեր հերթին... ու քանի դեռ ցավը անձնապես չի հասել տեղ` ջանին, ծպտուն հանող չի լինելու։ Լավագույն դեպքում արդարացումներ են լինելու, այն էլ սահմանափակ մարդկանց շրջանում ցույց տալու համար, որ անմեղ եք։

Կիսվել