Ձևավորվել է յուրօրինակ փոխշահավետ գործակցություն իշխանության և գողական աշխարհի միջև 

Արթուր Հայրապետյան Փետրվար 18, 2021

Ձևավորվել է յուրօրինակ փոխշահավետ գործակցություն իշխանության և գողական աշխարհի միջև 

Իշխանությունը զավթելիս Նիկոլ Փաշինյանն ու իր քայլող բրիգադը նախորդներին` ի թիվս այլ հանցանքների, մեղադրում էին քրեական աշխարհի հետ կապեր ունենալու, որոշակի քրեական տարրերի հովանավորելու, Հայաստանում միջազգային մասշտաբի <<սխոդկաներ>> կազմակերպելու և այլնի մեջ: Արդեն վարչապետի պաշտոնում, 2019 թ. օգոստոսի 29-ի կառավարության նիստում Փաշինյանն անզիջում պայքար հայտարարեց օրենքով գողերի դեմ և ասաց հետևյալը. <<Գողերին և քրեական հեղինակություններին պետք է ուղարկել իրենց տուն բանտ` ապրելու>>: Հիացած ամբոխը նորից ծափահարեց և տոգորվեց լավագույն ապագայի հույսերով, առավել ևս որ դրանից ամիսներ հետո` 2020թ. հունվարի 22-ին, Ազգային Ժողովն ընդունեց համապատասխան օրենքի նախագիծ, որով Հայաստանում պաշտոնապես արգելվեց օրենքով գող լինելը: Այսօր արդեն ջրի երես են դուրս գալիս փաստեր, որոնք ոչ միայն փաստում են Նիկոլի այդօրինակ <<օրինապաշտ>> գործունեության ցուցադրական և կեղծ բնույթը, այլ նաև ցույց են տալիս` գործող իշխանությունը իր ձեռքն է վերցրել հանցագործ աշխարհի հետ հարաբերվելու նախաձեռնությունը: Համենայն դեպս, փորձում է դա անել: Մասնավորապես, ըստ ասեկոսեների Նիկոլի անձնական շիշ բռնողի` Հայկ Սարգսյանի հրավերով և հովանավորությամբ, օրերս Հայաստան են ժամանել քրեական հեղինակություններ Բադրին և Տաշքենդի Ժորան: Բացի այդ, ասում են, որ Հայկ Սարգսյանն արդեն տևական ժամանակ է` հովանավորում է ռուսաստանցի Բլայի տղա Ռուստամ Ստեփանյանին, ով ևս վերջին մարդը չէ քրեական աշխարհում, զբաղվում է գործարարությամբ: Մեկ այլ ասեկոսե` Փաշինյանի օգնական Սուրեն Ղամբարյանը զբաղվում է ՀՀ ոստիկանապետի կուրացիայով այն առումով, նրան է փոխանցում կարգադրություններ` քրեական որ հեղինակությանը պատժել, որին` ոչ, որին <<մտրակել>>, որին` <<փաղաքշել>>: Սահմանվել է ընտրովի արդարադատություն, որը կտրուկ հերքում էր և որից կտրուկ հրաժարվում էր Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում: Համաձայնեք, որ շատ յուրօրինակ և փոխշահավետ համագործակցություն է ձևավորվել ՀՀ անչափ արդար և անչափ թավշյա լակոտակրատիայի և գողական հանրության միջև: Սա ամենևին զարմանալի չէ այն համատեքստում, որ գործող իշխանությունը բոլոր հարցերում է ստախոս և երկերեսանի, բայց զարմանալի է, թե ինչպես կարող են ինքնասիրություն ունեցող հեղինակությունները առնչվել այդ տեսակի իշխանության հետ: Թերևս, դրանք միջին կամ ցածր սորտի գողերն են, որոնք դեռ իրենցը չեն գտել իրենց այս կյանքում:

 

https://lurerinfo.am/archives/24319.html

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024