Եկեք այսօր կեսգիշերին հանգիստ խղճով սեղան նստենք

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 31, 2021

Եկեք այսօր կեսգիշերին հանգիստ խղճով սեղան նստենք: Անպայման հետաքրքրվենք՝ արդյո՞ք մեր հարևանը հաց ունի իր սեղանին դնելու ու մեր պես ուրախանալու: Հետաքրքրվենք՝ արդյո՞ք մեր բակի բազմանդամ ընտանիքը կամ տարեց մարդիկ հաց ունեն իրենց սեղանին դնելու և տոնելու: 

Ինչքան լավ կլինի, եթե առուտուրի ժամանակ մի բան էլ իրենց համար առնենք ու տանենք իրենց տուն, որ 31-ի գիշերը իրենք էլ ուրախ լինեն, և ոչ մի երեխա հացին կարոտ չմնա: 

Ու եթե այս ամենն անենք, մեր սեղանը միշտ առատ կլինի, իսկ խիղճը՝ հանգիստ։ 

Աստված ասում է, եթե «քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս եւ չքաւոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ ... քո Աստուածը ամէն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա: (Ես 58:10-11)

 

Աննա Ավետիսյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024