ԱՄՆ-ն և Ֆրանսիան հրաժարվել են մեկ պատերազմի խաղաղ կարգավորումից մեկ այլ պատերազմի պատճառով։ Այսինքն անգլիական նավերն էլի մեր լեռները չբարձրացան․․․ Հույսներս մենք ենք, մենք ենք , մենք ենք․․․ Մի գեղեցիկ օր էլ Ռուսաստանն ասելու է, գիտեք, ես չեմ ուզում հարաբերություններս վատթարացնեմ Թուրքիայի հետ, առանց այդ էլ աշխարհում քիչ պետություն կա, որոնց հետ նորմալ հարաբերություն ունեմ․․․
Էլ ինչ անի աշխարհը, որ մեր գլուխը մտնի, որ մենք պարզապես դատապարտված ենք ռազմականացված լինելու, տնտեսապես, ռազմապես ուժեղ լինելու, իսկ դա ասելով չի լինում, այլ գիշեր ցերեկ աշխատելով, աշխատելուց հետո էլ ոչ բռոնյա թանԳանոց պադավատով տուն գնալով, այլ նույնիսկ ոտքով , զբոսնելով․․․
Կարեն Հովհաննիսյան