Ելակ տվեցին զինվորին, որ հետո մորթեն

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 26, 2021

Երբ կամավորները մեկնում էին Հայրենիքը պաշտպանելու, էդ մեր ընտրյալ սերուցքն էր, որ լավ գիտեր ազգադավը, թե ինչ էր լինելու նրանց հետ։ Ու մի ամբողջ ընտրյալ զինվոր զոհվեց, մորթվեց, վերացրեցին, իսկ հիմա, որ իբր պատերազմը ավարտվել է շատերի համար ու անհոգ ապրում են, օր ու մեջ, եթե ոչ ամեն օր սահմանից մի զարհուրելի նորություն ենք ստանում։ Մեկ տարի անց` ութսունից ավել զոհ ունենք։ Ու դա մեզ չի անհանգստացնում, որովհետեւ շատերի համար իրենց որդիները տանն են ու անհոգ։ Կներեք, որ մի քիչ կոպիտ եմ ասում գուցե, բայց կներեք, որ չեմ կարող պուպուշ բառեր օգտագործել, ու զուր հույսեր ներշնչել։ 

Լսում եմ, թե ծնողը ինչպես է իր որդու մասունքները առել ու բերել թաղել, էն դեպքում, որ միայն լսում եմ, ապրելս չի գալիս, բա դուք էդ մոր, էդ հոր վիճակը մի պահ պատկերացնո՞ւմ եք, որ ձեզ թույլ եք տալիս մեծաբերան ապրել, ու հետն էլ արդարացնել այս ազգակործան չարիքներին։ 

 

Թշնամին իր դիրքերը արագ մի քանի տեխնիկայով է սարքում, իսկ մերոնք դեռ բահով են փորում, անվադողեր շարում, իսկ կահավորանքի մասին ոչինչ չասենք, զինվորները, որ վրանի տակ, սառնամանիքին, թե ինչպես են ծառայում տղաները, դա էլ թողնենք մի կողմ, որովհետեւ դա էլ շատերին չի հետաքրքրում, կարեւորը ելակ կար մի ժամանակ ու դա մատի փաթաթան էր շինել անիծվածը։ Ելակ տվեցին զինվորին, որ հետո մորթեն։ 

Այս ամենի ֆոնին գարԱԺի նախագահը 200.000 դոլարանոց ծառայողական մեքենա է գնում, որովհետեւ նախորդ մեքենան՝ 2018թ. -ի էր, մի հատ էլ անամոթաբար լոլո են պատմում, թե մեքենան, որը գնելու են խնայողության համար է։ Չէ, լո՞ւրջ։ Էն օրը ընկնեք, որ ապագայում` խնայելու դեպքում էլ չկարողանաք ապրել։

Գետինը մտնեք, 10 ամսում պետական պարտքը 15.6%-ով աճել է։ Երկիրը հասցրել եք կաթվածի։ Թշնամին այլեւս չի վախենում։ Սրտի ուզածով առաջ է գալիս։ Ի՞նչ եք արել, որ 2021 թ.-ի սեպտեմբերից Հայաստանի պետական պարտքը հատել է 9 մլրդ դոլարի շեմը։ Հոկտեմբերի վերջի դրությամբ այն 9 մլրդ 209 մլն դոլար է։ Դուք դեռ այսքանից հետո պարգեւավճար էլ եք ստանալու չէ՞, ու հետն էլ ձեր սրտով ճոխ հանգստի եք գնալո՞ւ։ Տոներն են մոտենում, չէ՞։ Ու քանի որ մենք անհույս լավատես ենք, դեռ խաղաղության դարաշրջանի մասին ենք մտածում, զրոյական կետից սկսելու բարբաջանքը հալած յուղի տեղ օգտագործում ու ապագայի շուրջ` շուրջպար բռնում` «աննախադեպ փրկված» ենք։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024