Արցախում ամենահուզական պահը․ ապրիլի 23-ին , երբ ջահերով երթին էի, «կալցեվոյ»-ի մոտից մինչեւ Վազգեն Սարգսյան փողոցը ջահերով երթն էր, երբ ասացին՝ «մի-ա-ցում», սկսեցի լաց լինել, հեկեկալ, հայտնվեցի իմ պատանեկության Օպերայի հրապարակում, երբ նույն բանն էինք ասում։ Էսքան դար հետո, այդ ամենը ձեռք բերած՝ էլի կանչում ենք «միացում», որովհետեւ ինչ-որ լխպորներ մեր փոխարեն որոշեցին Արցախի կարգավիճակը. Շուշան Պետրոսյան