«Էն գա իմ տուն որպես ի՞նչ». զոհված երկու եղբայրների հայրը չի ընդունել Փաշինյանին

Արթուր Հայրապետյան Մարտ 25, 2021

«Էն գա իմ տուն որպես ի՞նչ». զոհված երկու եղբայրների հայրը չի ընդունել Փաշինյանին. «Հրապարակ»

Մենք տեղեկացանք, որ Օհանավանում Նիկոլ Փաշինյանի հանդիպումների կազմակերպիչը ոմն Վարդան Պողոսյան է եղել, ով իր վրա է վերցրել մարդաքանակ ապահովելու գործը։ Նա Նիկոլ Փաշինյանի վաղեմի համակիրն է, ըստ լուրերի՝ նաեւ կազմակերպել է դրանից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանի՝ Օհանավանի եկեղեցի այցը, մի խումբ մարդկանց է տարել եկեղեցու բակ, ովքեր ողջունել ու ջերմ խոսքեր են ասել Փաշինյանի ու նրա տիկնոջ հասցեին։ Այս այցից ոգեւորված՝ Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է շաբաթ օրվա թիմային այցելությունն Արագածոտն։ Բայց Վարդանին չի հաջողվել մեկ-երկու տասնյակից ավելի մարդկանց համոզել, որ դուրս գան ու դիմավորեն վարչապետին։ Նա տնետուն ընկած՝ մի քանի օր փորձել է իրազեկել, համոզել համագյուղացիներին, որ գան հանդիպման, բայց մեծամասնությունը նրան գրեթե վռնդել է իրենց տներից՝ ասելով, որ գյուղը պատերազմում վեց զոհ է տվել, եւ անամոթություն է գնալ ու ողջունել «ոճրագործին»։ Զոհվածների ընտանիքներից երկուսին են միայն համոզել, որ ընդունեն վարչապետին։ Մենք կապ հաստատեցինք Վարդան Պողոսյանի հետ, նա պատմեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ «երկա՜ր» ճանապարհ է անցել, դեռ 2006-ից եղել է նրա համակիրը․ «Միշտ իր կողքն եմ եղել ու կմնամ։ Նիկոլ Փաշինյանը երբ սկսել է իր գործունեությունը, սկսել է մեր գյուղից, ու ես եմ եղել էդ գործի գլավարը։ Բայց էդ էլ ասեմ, որ «Քաղպայմանագրի» անդամ չեմ, ուղղակի իրեն հարգելով, էս իշխանություններին (նկատի ունի նախկիններին՝ Լ․Շ․) չսիրելով՝ անցել ենք Նիկոլի կողքը։ Էդքան բան»։ 60-ամյա Վարդան Պողոսյանը կատակեց՝ մի 20 տարի «էս գործի մեջ կանք»։ Հարցրինք՝ պատերազմից հետո չե՞ք հիասթափվել։

«Չէ, էլի իր կողքին ենք, չգիտեմ՝ ինքը սխալներ ունի, թե չէ, բայց, եսիմ, հարգում ենք ու մտածում, որ պատերազմն իրա մեղքով չէր, հաստատ իրա մեղքով չէր։ Էդ մարդն ինչի՞ց խաբար եղավ որ, ինչքան կարեցավ, զենք առավ, ինչքան ուժը պատեց, արեց, խաբում էին իրան սաղ կողմից՝ հաղթել ենք, հաղթել ենք, բայց պարզվեց, որ կրվել ենք»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/03/25/1179652/

Կիսվել