Ընտրե՞լ եք` վայելեք

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 21, 2021

Ձկնորսները բողոքում են, որ իրենց բաժինը պակասել է, փոխարենը իշխանությունը հավեսով ձուկ է բռնում` գործ անում։ Արդեն երկու օր է, որ փակում են Երեւան - Սեւան ճանապարհը, բողոքի իրենց գործողություններով ցույց տալիս, որ իրենք մնացել են անգործ։ Նրանք չեն թաքցնում, որ ընտրել են Փաշինյանին։ Բայց դժգոհ են, որ իշխանությունները իրենց բառերով ասած` հելել նստել են իրենց գլխին։ Բայց քանի որ ընտրել են, պետք է պտուղները քաղեն։ Մենք հիմա ձեռնպահ ենք մնում։ Ուզում ենք, որ Փաշինյանին ընտրողը ամբողջապես վայելի նրա իշխանության բարիքներից։ Իսկ թե իշխանափոխությունները ինչ կանեն, որ բողոքը վիժեցնեն, մենք դրա համար դարդ չենք անում։ Իշխանությանը կստացվի ցրել ցույցը։ Նրանք հավեսով կարողանում են լապշա կախել մարդկանց ականջներից, այն դեպքում, որ մարդիկ դեռ ուզում են հավատալ, որ այս իշխանությունները պուպուշ են ու մարդկային։ Մինչդեռ մարդկային թալանը` անսահմանափակ.. 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024