Ընտրությունը հենց այդ մեկինն է

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 01, 2021

2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի կազմում ուզում են խոթել հոգեկան հանցագործի հետ պարբերաբար հանդիպող արտախորհրդարանական ուժերից երեքի` թեւի տակ տեղավորված մարդ-կուսակցություն ներկայացուցիչներին: Բնականաբար խոթելուց հետո, օգնելու են, որ պարտակեն հոգեկան հանցագործի մեղավորության եւ անպատասխանատվության, ավելին` մի ամբողջ սերնդի մատաղ անելը։ 

Անիմաստ զբաղմունք եք գտել, որովհետեւ ոչինչ էլ չեք պարզելու, ինքներդ ձեզ մեդալ տվեք, որ դուք փրկել եք Հազարվոր կյանքեր, ու ապագառկեքով ցնծացեք։ 

2020-ի պատերազմի գնահատականը արդեն հոգեկան հանցագործը իր ակամա խոստովանություններով տվել է։ Այն, որ մեղավորությունն ու պատասխանատվությունը դեռ մինչեւ հիմա գցում է բոլորի վրա, բացի իրենից, եւ այն, որ պատերազմից չի խուսափել, որ իրեն դավաճան չանվանեն։ Բա դա հերի՞ք չի որպես ցուցմունք, կամ գնահատական դիտարկելը։

 

Մի խոսքով քանի դեռ այս ազգակործան պատուհասները շարունակում են իշխել, մենք ոչ մի չարիքից չենք խուսափելու, որովհետեւ ամեն մեկի վզին մի պարան կա` ընտրությունը հենց այդ մեկինն է։ 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024