Էպոխա փակվեց

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 31, 2021

Էպոխա փակվեց - ասաց մայրս Վանոյի մահվան գույժը լսելով:

 

Պիտի ասեմ, որ Վանո Սիրադեղյանի կյանքի վերջին շրջանը, մահն ու նրա մարմինը հայրենիք վերադարձնելու շուրջ ծավալվող անցուդարձը փորձաքար ու լակմուս է` ջրբաժան` գյադաների ու մարդկանց միջև: Բռերով, տասնյակներով գյադաներ իհայտ եկան այս օրերին` արցախյան շարժման ծոցում տաքացած, հրապարակ ելած գորշություններ - "առաջադեմ", "բարձաշխարհիկ" "մտավորակններ", քաղաքական և մերձքաղաքական "էլիտիստներ": Սպիտակների ու սևերի բաժանման լոզունգային միֆը գոլորշիանալ էր սկսել, հիմա ցնդեց-վերջացավ ու նոր սահմաններ են գծվում հանրությանս նախկինում իբր կուռ շարքերոմ. գորշերն ու գյադաները `մի կողմ, մարդիկ` մյուս:

 

Վանոն, այո, լակմուս է, բաժանարար: Իր ողջ կյանքը, իր ստեղծագործությունով մեկ նա սահմանեց ու սահմանազատեց մեր գորշագույն իրողության կեղծիքը մեր մեջ կայծկլտացող լույսից: Իր մահով էլ, ահա, նա գծեց սահմանը: Այս պահին ու դեռ որոշ ժամանակ էդ սահմանը երևելի է ու երևալու է. ամրագրեք` ապագայում չմոլորվեք նորից: 

 

Ամրագրեք, քանի որ էդ տրամաչափի ու պայծառության բաժանարար մեր տգետ ու գորշ միջավայրը գուցե դեռ տասնյակ տարիներ այլևս չունենա:

 

Էպոխա փակվեց:

 

Դավիթ Մաթեւոսյան

Կիսվել