Եռաբլուրում քանդել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի արժանացած հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանը

Արթուր Հայրապետյան Օգոստոս 31, 2021

Եռաբլուրում քանդել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի արժանացած հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանը: Պարզաբանումներ ստանալու համար բողոքի ակցիա է կազմակերպվել կառավարության շենքի մոտ:

 

Նրա հայրը՝ Ռոման Գևորգյանը նշեց, որ գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները տարել են։

 

«Մտել եմ, տեսել եմ երեխուս գերեզմանը քանդած է, նկարը գետնին էր ընկած։ Այդ երեխան ամբողջ ազգի համար է զոհվել, միայն թուրքը կարող է այդպիսի բան անել»,-ասաց զոհվածի հայրը։

 

Նա ասաց, որ տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա պաշտպանության նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից։

 

Հերոսի հայրը նաև նշեց, որ իրեն հրավիրում են ոստիկանություն՝ բացատրություն տալու։

 

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ստացվում է՝ այդպիսի գերեզման կառուցելու թույլտվություն են տվել, հետո՝ քանդելու հրաման։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024