Եռաբլուրը սովորական գերեզմանոցի նմանվի, այն զորամաս է, հաղթած տղերքի զորամասն է, այնտեղ պետք է գնալ միայն հպարտանալու և երդվելու հաղթանակի և վրեժի համար

Արթուր Հայրապետյան Հունվար 05, 2021

Զարիկ մայրիկն էր զանգել՝ Դուշման Վարդանի մայրը․․․ Հզոր անհատականություն, հզոր ՄԱՅՐ․․․ Ինձ ուժ էր տալիս, ասում էր՝ Վարդանիս տուն-թանգարանը Շուշիում հրկիզել են, բայց ոչինչ, Շուշին նորից մերը կլինի, ավելի մեծ տուն - թանգարան կունենա Վարդանս։ Երկար խոսեցինք, վերջում ասաց՝ չեմ ուզում, որ Եռաբլուրը սովորական գերեզմանոցի նմանվի, այն զորամաս է, հաղթած տղերքի զորամասն է, այնտեղ պետք է գնալ միայն հպարտանալու և երդվելու հաղթանակի և վրեժի համար․․․

Զարիկ մայրիկ ջան, Դուք տեսնելու եք Շուշիի ազատագրումը․․․

ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024