Երբ արցախյան երրորդ պատերազմը սկսվեց՝ նա 3 ամսվա ծառայող էր

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 07, 2021

Խաչատրյան Արսեն Սևակի, ծնվել է 2002թ. ապրիլի 17-ին, Գյումրիում: Շատ համեստ, բայյց և չափազանց հումորով, աշխատասեր, նաև գյումրեցուն վայել թասիբի տեր երիտասարդ էր: Չէր սիրում ցուցադրվել, չափից դուրս ընկերասեր էր, մարդկային ու բոլորին նվիրված:

Մանկուց նրա մեջ խոսում էր զինվորականի ոգին և երազում էր զինվորական դառնալ: Ծառայում էր Մեղրիում: Երբ արցախյան երրորդ պատերազմը սկսվեց՝ նա 3 ամսվա ծառայող էր: Զինընկերների հետ տեղափոխվել է Արցախ՝ պաշտպանելու հողը հայրենի: Երիտասարդ, կյանքով ու ավյունով լի զւնվոր էր, մարտնչում էր խիզախորեն: Եղել է Ջեբրայիլում, Իշխանաձորում, Կուբաթլուում, Նռնաձորում: Նոյեմբերի 1-ի գիշեր, լույս 2-ի առավոտ Նռնաձորում զոհված ընկերոջ դին չթողնելով թշնամու արկերի տակ՝ նետվել է, որ դուրս բերի, բայց… Նա ևս հավերժացավ ու մենակ չթողեց ընկերոջը և նրա հետ արծիվ դարձավ, երկինք ելավ:

Փառք ու խոնարհում մեր անվեհեր քաջի և ընկերոջ հիշատակին:

Նյութը պատրաստեց` Մարինե Մանուկյանը

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024