Երբ բժշկի պրոֆեսիոնալիզմը հաղթում է մարդկային որակներին եւ հակառակը

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 03, 2021

Երբ բժշկի պրոֆեսիոնալիզմը հաղթում է մարդկային որակներին եւ հակառակը

 

Մեր օրերում երբեք չենք անդրադառնում կյանքեր փրկող բժիշկների քրտնաջան ու աստվածահաճո աշխատանքին։ Նամանավանդ որ բժիշկը ոչ թե առաջնորդվում է սեփական գրպանը լցնելով, այլ` կյանքեր փրկելով։ Երբ բժշկի աշխատանքը բարեբեր է` հրաշք կգործի։ Օրերս նենց այդ հրաշքի իրագործմանը ականատես եղանք։ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ, բգթ Աշոտ Սարգսյանը նոր կյանք տվեց հիվանդին։ Եզակի հանդիպող հիվանդության դեպքեր են լինում, որ հիվանադի փրկությունը` գրագետ ու պրոֆեսիոնալ, մարդկային բարձր արդյունքներ ունեցող բժշկի անմիջական օգնությամբ կարող է նոր կյանք տրվել։ 

Արգանդի՝ մոտ 10 կիլոգրամանոց #գիգանտ #միոմայի հեռացում «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ-ում։

«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ էր դիմել 53 տարեկան կին՝ որովայնի ցավերով, արյունահոսությամբ, այս ամենի արդյունքում նաև հեմոգլոբինի ցածր ցուցանիշի առկայությամբ։ 

Առանց հատուկ զննության՝ կնոջ որովայնը մոտավորապես 28 շաբաթական հղի կնոջ որովայնի չափերն ուներ․ ախտորոշվել է #արգանդի #միոմա 

Ստեղծված իրավիճակում, ժամանակ չկորցնելու եւ ռիսկերը գնահատելու անհրաժեշտությամբ կատարվել է արյան փոխներարկում, այնուհետև վիրահատություն՝ արգանդի էքստիրպացիա՝ հավելումներով։ Հեռացված միոման կշռել է մոտ 10 կգ։ 

 Վիրահատությունն ընթացել է բարեհաջող, առանց բարդությունների։ Բուժայցելուի վիճակը բժիշկների կողմից գնահատվում է բավարար։

Միջամտությունն իրականացվել է «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ, բգթ Աշոտ Սարգսյանի և ասիստենտներ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանի,

մանկաբարձ-գինեկոլոգ Նիկոլայ Շահբազյանի կողմից։ 

 

Կնոջը մաղթենք հարատեւ առողջություն, բժշկին ու ասիստետներին` Աստծո բարեբեր աջը, որ մնան ու փրկեն մարդկային կյանքեր։

 

Նյութը պատրաստեց Աննա Մանուչարյանը

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024