Երբ ընտրակաշառքը դառնում է «սոցիալական աջակցություն», ակամայից հիշում ես` «ես եմ այս իրավիճակի պատասխանատուն, բայց ես թիվ մեկ մեղավորը չեմ» արդարացումը

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 18, 2021

 

Երբ ընտրակաշառքը դառնում է «սոցիալական աջակցություն», ակամայից հիշում ես` «ես եմ այս իրավիճակի պատասխանատուն, բայց ես թիվ մեկ մեղավորը չեմ» արդարացումը. 

Երբ ընտրակաշառքը դառնում է «սոցիալական աջակցություն», ակամայից հիշում ես` ես եմ այս իրավիճակի պատասխանատուն, բայց ես թիվ մեկ մեղավորը չեմ։

Ամենասարսափելին այն է, որ ազգակործաններին դեռ ձայն տվող կա։ Մխիթարող է, որ ՏԻՄ ընտրություններին ազգակործանները պարտվեցին։ Մի քիչ հույսի նշույլ կա։ Ստացվում է, որ ուզում ենք կարողանում ենք ամեն մեկին իր տեղը ցույց տալ։ Բայց նաեւ մի հույս կա, որ ամենասարսափելին, որ ձայն է տվել ազգակործաններին, հենց այդ մարդիկ են իրենց ձեռքով ազգակործանին հեռացնելու։ 

Սա թող հարց լինի ազգակործաններին, թե ինչու է նրանց նավը գնալով խորտակվում, բայց դե լուրջ մտածելու համար պետք է մի փոքր լուրջ լինել։ Իսկ մենք չենք կարող պահանջել մի բան, որ այդ մարդիկ չեն կարող` չունեն, որ տան։ Ուստի պահանջել մի բան, որ չկա, անհիմն է պահանջելը։ Ուստի կապիտուլյանտը պետք է հեռանա, եւ դա հեռու անցյալում չէ։ Հուսանք, որ մինչեւ դրա անվերադարձ հեռանալը Հայաստանից միայն Երեւանը չի մնա, կամ ավելի բեթար։ 

Պետական բյուջեից 50.000 դրամ տված ընտրակաշառքը ժողջանի քթերից է գալու։

Ու մի սարսափելի բան էլ կա, որ գրում էի ու մտածում։ Աստված ոչ անի, թեեւ Աստված կապ չունի, որ վաղը հոգեկան հանցագործի թեթեւ ձեռքով մի վատ բան պատահի, լեզուս էլ չի պտտվում ասել, բայց դե` Սյունիքի հետ, ամբողջ մեղավորությունը գցելու են ժողովրդի վրա, ինչպես որ հարկն է, բայց մոռանալու են, որ ապագա կա-ները ձայն են տվել ազգակործանին։

 

Արթուր Հայրապետյան (խմբագրական) 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024