Երբ թշնամիդ ցեղասպան է, չունի բարոյական արժեքներ ու մեզ մեր ցավի հետ հանգիստ չի տալիս, շարունակաբար սպառնում ու վախի մեջ է պահում, մեր զինվորների հագուստով ցուցահանդես է կազմակերպում, անընդհատ հայտարարում, որ մենք գերիներ չունենք իրենց մոտ, այլ մեր գերիներին ներկայացնում են, որպես հանցագործների, դու չես կարող բարեկամություն խաղալ նրա հետ, կամ խաղաղություն մուրալ, ոչ էլ` կռացած կարող ես ապրել։
Թշնամին, եր նման խաղաղասեր ժողովրդին աշխարհի երեսին ներկայացնում է` ագրեսոր.. իսկ թե մենք մեզ ինչպես ենք ներկայացնում աշխարհին, այստեղ կլռեմ, որովհետեւ հնարավոր բոլոր միջոցներով աշխատում են ներքին թշնամիները, որ մենք` մեր ներուժը մոռացության տանք..
Մենք մեր նեղության պահերին միշտ աշխարհի վրա ենք հույս դնում, բողոքում ենք, որ մեզ անտեսում են, բայց մենք վաղուց պետք է հասկացած լինեինք, ու մեր վրա պետք է հույս դնեինք։ Ու ցավոք մեր իշխանություններն էլ աշխարհի նման լուռ է.. այն ինչ անում է թշնամին, մեր կողմից ոչ մի հակադարձում, մեր երկրի շահը մի կողմ դրած, կուլ ենք տալիս մեզ շարունակբար նվաստացնող թշնամուն։
Գլուխկախ ու խեղճացած չե՛նք կարող ապրել, ու խաղաղություն մուրալ...
ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ