Երբեք այսքան անիմաստ ու ճղճիմ աղմուկի մեջ, այսքան լռություն չի եղել, որքան այսօր

Արթուր Հայրապետյան Մայիս 08, 2021

Երբեք այսքան անիմաստ ու ճղճիմ աղմուկի մեջ, այսքան լռություն չի եղել, որքան այսօր։ 

Հողի քաղցրությունը հողածիններիս համար նվեր չի տրվում, այլ պետք է դողալ հողի համար, որ վաղը կանգնելու համար տեղ ունենաս, ու հպարտությամբ ապրես։ 

Այստեղ հեքիաթն իրական էր.....

Ամեն անգամ, երբ Արցախ էի գնում, հատկապես նկարահանումների համար, ինձ համար տոն էր, որովհետեւ Շուշիում պետք է գիշերեի, որտեղ անբացատրելի զգացողություն, որ կար` ապրել եմ, դա Շուշին էր, իր չքնաղ ու զորեղ գոյությամբ ու ամեն անգամ անթաքույց շնորհակալություն էի հայտնում Աստծուն, որ մեզ Հայրենիք է տվել, որտեղ կանգնելու ու մեռնելու համար ամուր հող կար մեր ոտքերի տակ։

Մեր մեղքերը ծնկի չեն իջնում անմեղի առաջ, ու մենք անհատնում` ամեհի։ 

Երբեք այսքան նվաստացած ու խեղճ չեմ զգացել ինձ, ինչպես այսօր։ Երբեք այսքան անզոր ու ցավոտ, ինչպես այսօր։ Շուշին ազատագրելու մեր փառավոր էջը, մեր հաղթանակների հաղթանակ մայիսը, երբեք այսքան լուռ չի անցել, ինչպես այսօր։ 

Մեր հաղթանակները ԻՔական նիկոլները սգի ու նվաստացման օր դարձրին, ու շարունակում են ոչնչացնել մեր հպարտությամբ ձեռք բերած ցանկացած նվաճում, որի համար երբեք չպետք է ներում շնորհվի այս ազգակործան պատուհասներին։ Էլ ուր մնաց վերարտադրվեն ու ավելի մեծ քայլերով պետականության հիմքերը թուլացրած` պետականությունից էլ զրկվենք։ Ներում չունեք։ Ավելին` խայտառակ պատմության էջեր են գրվում այսօր, որի համար պռտկերես ու թշվառ իշխանությունը շարունակում է մոլեգնել ու առաջիկայում շոուներ կազմակերպել։ Վաղվա օրվա, ձեր երեխաների աչքերի մեջ նայելու ու չամաչելու համար, վաղը դուք հնարավորություն ունեք ուղղելու ձեր սխալները, որ վաղը ոչ մի վատ բան չպատահի։

 

2015թ.-ի մայիսի 8-ին արված լուսանկարներ

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել