Երեք ամսից ավելի՝ տղայիցս ոչ մի լուր չկա: Ուզում եմ, որ մեր ձայնը տեղ հասնի, որ բոլորն աշխատեն այս ուղղությամբ, որ որեւէ մեկը հանգիստ տանը չնստի

Արթուր Հայրապետյան Հունվար 11, 2021

«Երեք ամսից ավելի՝ տղայիցս ոչ մի լուր չկա: Ուզում եմ, որ մեր ձայնը տեղ հասնի, որ բոլորն աշխատեն այս ուղղությամբ, որ որեւէ մեկը հանգիստ տանը չնստի: Մենք ամեն օր այստեղից այնտեղ ենք վազում»,-ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց անհետ կորած զինծառայողի մայր Լիլիթ Բադալյանը: Հիշեցնենք, որ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն էին այսօր եկել մի քանի տասնյակ անհետ կորած, զոհված կամ ենթադրյալ գերեվարված զինվորների ծնողներ՝ իրենց որդիների խնդիրը բարձրաձայնելու: Նրանք լրագրողներին ասացին, որ հանդիպումը կոմիտեն է նախաձեռնել, իրենք էլ իրենց ունեցած տվյալների հիման վրա դիմումներ են գրել, որոշները՝ հաղորդում հանցագործության մասին: «Երբ տղայիս կանչեցին զորամասից, հինգ րոպե անգամ չէր ուշացել, բայց զանգեցին ասացին՝ Տիգրան, ուշանում ես…իսկ հիմա երեք ամսից ավելի՝ տղայիցս լուր չկա, ումի՞ց ուզեմ…Ջաբրայիլում (Ջրական, Մեխակավան.-խմբ.) էր՝ անիծված Ջաբրայիլում…վերջին անգամ հոկտեմբերի իննին եմ խոսել, ասաց, որ դիրքեր են գնում»,-պատմեց մայրը: Նա նշեց՝ փաստաբանները կաշխատեն, որպեսզի մեղավորները պատժվեն. «Սպասում ենք կանչեն, որ ցուցմունք տանք: Երեխաներին տարել են առաջնագիծ, իրենք՝ փախել: Փաստեր ունենք, հիմա չեմ կարող ասել, բայց հրամանատարների մասին է խոսքը՝ Ջաբրայիլի անձնակազմի: Սա չպետք է անպատիժ մնա»: Կարդացեք նաև «Ի՞նչ է նշանակում հների հարցով դեռ չենք զբաղվում. 90-ականների տղաներին հավատով սպասում են, նրանց ընտանիքները նաև մտածում են, եթե զոհվել են, գոնե գերեզման ունենան». անհայտ կորած ազատամարտիկ Յուրի Առուստամյանի կին ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է գերեվարված զինծառայողների հարազատներին Եվս 107 ընտանիք հատուցում կստանա. Զինծայառողների ապահովագրության հիմնադրամը ներգրավված չէ շահառուների փաստաթղթերի փաթեթի պատրաստման մեջ Լիլիթ Բադալյանը նաեւ ՊՆ-ի աշխատանքից դժգոհեց. «Մարդ չկա: Երկու ամսից ավելի ասել ենք, որ երեխաներն այնտեղ են, ողջ են, աշխատեք: Ոչ մեկ չաշխատեց, մինչեւ տղաներին սպանեցին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/01/11/1164073/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024