Երեւանը վերածվել է մեծ արեւելյան բազառի

Արթուր Հայրապետյան Մայիս 26, 2021

Երևանը վերածվել է մեծ արևելյան բազառի։ Չկա քիչ թե շատ բնակեցված որևէ թաղամաս, փողոց, որի մայթերը վերածված չլինեն շրջիկ, բացօթյա շուկաների։ Մեկն իր բարիքն է վաճառում, մյուսը` վերավաճառում ու այսպես շարունակ։ Գոյության հիմնական ձևը մնացել է առևտուրը կամ գոնե էժան առևտուրը։ Պարզապես, ի տարբերություն արևելյան բազառի, այստեղ չկան կանոններ։ 

Հայաստանի բոլոր քաղաքներում էլ կա փողոցային առևտուր, բայց ոչ այնքան, որքան Երևանում։ Դա Հայաստանը սպանելու ու ամեն ինչ Երևանում կենտրոնացնելու ցուցիչներից մեկն է։ Այն մի օր պայթելու է։ Հայաստանը պարփակվել է Երևանում, իսկ դա նշանակում է պետության էության վախճանը։ 

Որպես շուկա տեսած մարդ, ինձ սա չի զայրացնում։ Հակառակը` ես շատ լավ հասկանում եմ այդ մարդկանց։ Չէ, մի բան զայրացնում է. հաստ հետույքները տնկած, արկղերի մեջ ցանկալի վարունգը կամ բիբարն ընտրող կանայք, որոնք յուր երաստանով խցանում են մայթի մարդասիրական միջանցքը։ Եվ մեկ էլ զայրացնում են փողոցները զավթած, միանման կրպակներ դրած, դրանք վարձով տված տեղային բդեշխիկները, որոնք շարունակում են ծծել աշխատող մարդու քրտինքը։ Մնացածը` ինչպես արևելյան բազառում։ Պարզապես մի տարբերությամբ` հետնախորշային բազառում։ Հուսով եմ այս ամենն ուսումնասիրողներ կան։ Ափսոս է, որ կորի։

Վահրամ Թոքմաջյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024